3

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ ՍԱՏԿՈւՄ Է Կամ զուգահեռներ երրորդ ռայխի հետ

Բռնապետերը միշտ էլ զգացել են քարոզչության կարիք: Գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հիմնասյուներից էր գեբելսյան պրոպագանդան: Մեր հայկական իրականության մեջ նման խելացի ու պերճախոս քարոզիչներ չկան: Գործում են մի քանի փոքրիկ գեբելսիկներ: Ընդ որում, ցանցկացած բռնապետական ռեժիմի հզորության մասին կարելի է դատել նրա քարոզի համոզչության աստիճանով: Ինչքան ավելի ջղաձիգ, խուճապային ու անմեղսունակ է այն դառնում, այդքան ավելի ուժգին է այն ավետում ծամածռված ծնոտով տիկնիկների իշխանության մոտալուտ վախճանը: Ահա սերժաքոչարյանական տկարամիտ քարոզչամեքենայի վինտիկներից (պտուտակներից) միայն երեքը:

• Քարոզչության մաշված գործիք թիվ 1՝ Աղվան Հովսեփյան

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի խորհրդարանկան քննարկման ժամանակ իրավական գիտելիքների այս շտեմարանի կմկմոցը նման էր խաչագողի արդարացումների, իսկ ինքը՝ ավազակաբուրգի երբեմնի հզորագույն պաշտոնյան, կներեք արտահայտության համար, վերածվել «կուրկուռի ձագի»: Երկրի գլխավոր Մեղադրողը հանդես էր գալիս Կասկածյալի կարգավիճակով, որը մոտ ապագայում, չի բացառվում, կարող է դառնալ նաեւ Մեղադրյալ:


• Քարոզչության ժանգոտած բարձրախոս թիվ 2՝ Գալուստ Սահակյան

Այս մեծապատիվ մուրացկանն իրեն աստղագուշակ է ինքնահռչակել եւ սուրճի բաժակ նայող վարձու տատիկների նման ավազակապետերի լսողական եւ այլ օրգաններին հաճելի գուշակություններ անում: Գուցե կոմունիստական գաղափարախոսության նախկին կրողը եւ այն դավաճանողը սխալ է ընկալել նժդեհականությունը: Սահակյան Գալուստ, գուշակություններ անելը հարիր չէ քրիստոնեա ազգի լուրջ քաղաքական գործչին, այլ առավել բնորոշ է նախնադարյան մարդկանց ցեղային խմբերին: Ախր դուք Ոհմակ չեք:


• Քարոզչության պալատական փալաս թիվ 3՝ Ալեքսան Հարությունյան

«Մի խումբ ռոմանատիկների» գաղափարահայրը իր ծածուկ թաքստոցից դուրս է եկել եւ խոսում է ինչ որ «քաղաքական կամքի» մասին: Եթե խոսքը գնում է իր քաղաքական կամքի վերաբերյալ, ապա դա ծիծաղելի է. սա մի կամազուրկ էակ է, որը մտածում է միայն սեփական կաշին փրկելու մասին: Իսկ եթե նա ակնարկում է այլոց քաղաքական կամքը եւ հանցավոր ռեժիմի կամակատար լինելու հանգամանքը, ապա դա բոլորին հայտնի է: Չեմ կարծում, որ այս ինքնախոստովանությունը կընդունվի որպես մեղմացուցիչ հանգամանք ապագա դատավարություններում՝ թե 1999թ-ի հոկտեմբերի 27-ի եւ թե 2008թ-ի փետրվար-մարտի պետական հեղաշրջման գործերով:

Երբ մարդասպան եւ մինչ ուղնուծուծը հանցագործ ռեժիմի պաշտպանությունը եւ քարոզը վստահված են նման անտաղանդների, ապա վստահ եղեք, որ հաղթում ենք:
Ավազակապետությունը փուչ է եւ փուչիկ է …
Ավազակապետությունը փուլ է գալիս …
Ավազակապետությունը սատկում է …
Դեպի հունիսի 20, դեպի ազատ Հայաստան:
 
Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Հ.Գ.

Ի դեպ, ուշադրության է արժանի ռեժիմի տհաս ապոլոգետների կողմից վերջերս հաճախ գործածվող մի քարոզչական հնարք: 

Հայլուրի տաթոն, վահրամ սահակյանի նման որոշ կենդանիներ անդադար մեղադրանքներ են հնչեցնում թե իբր Ազատության հրապարակում Շարժման հանրահավաքներին ծածանվում էր Իսրայելի դրոշը: Որեւէ առնչություն կամ բերկրալի հիացմունք չունենալով այդ երկրի կամ դրա ազգաբնակչության հետ, այնուամենայնիվ, չեմ հասկանում այս տարօրինակ եւ պետական մտածողությունից զուրկ հարցի իմաստը: 

Նախ, հարկավոր է նշել, որ Ազատության հրապարակում մեր ազատության պայքարի ականատես էին ոչ միայն Իսրայելի, այլ նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Ուկրաինայի եւ շատ ուրիշ երկրների դրոշները: Մարդիկ սեփական նախաձեռնությամբ դրոշներ էին բարձրացնում եւ դրանով վերահաստատում մեր պայքարի հավատարմությունը ժողովրդավարական եւ համամարդկային արժեքներին, ինչպես նաեւ շարժման ուղեգիծը՝ դեպի քաղաքակիրթ աշխարհ:
Սակայն սա տակավին արդարանալու փորձ չէ: Ընդհակառակը. Ես եմ ցանկանում հարց տալ նման մտքեր հնչեցնող տականքին: 

Դուք դե՞մ եք Իսրայելի դրոշին:
Իսկ գուցե դուք հակասեմի՞թ եք:
Հակասեմիթիզմի եւ քսենոֆոբիայի հոդվածով ցանկանում եք դատվե՞լ:
Գուցե ցանկանու՞մ եք Իսրայելի դրոշը, այլ «թշնամական» դրոշների շարքում, ամեն տարի ապրիլի 24-ին այրել Ծիծեռնակաբերդում:
Կամ գուցե դուք ընդհանրապես հրեաներին ատու՞մ եք:
Այդ դեպքում, ինչու՞ եք թախանձագին լիզում Ռուսաստանի, ԱՄՆ կամ այլ երկրների հրեա ազգության պաշտոնյաների ձեռքերը եւ ոտքերը:

Ֆաշիզմը չի անցնի: NO PASARAN!!!

ԴԱՎԻԹ Կ..

Go to the original source » payqar.org
Payqar's picture
(1087) – 2 years 12 weeks ago

Post Your new comment

Joined: 12/05/2008
Name:
Location:
About:

This site is yours to control! Khosq is an Armenian Social-News site where 555 people just like you share, discover and vote for the best content from around Armenian-related Web. By voting Latest articles or , you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.

Recent comments

qeut3 weeks 5 days ago
Anonymous's picture
good9 weeks 4 days ago
Anonymous's picture
То что случилось 18 июля это9 weeks 6 days ago
Mher's picture
really good.10 weeks 5 days ago
Payqar's picture
GOOD13 weeks 3 days ago
G_O_R's picture
Great!!! I'll try to be13 weeks 4 days ago
Diva1's picture
Nice.... I'll be sure to be13 weeks 5 days ago
Neo's picture