ԴԱՎԻԹ Կ.
Երեւանի քաղաքապետարանը մերժեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման անցկացվելիք հանրահավաքը: Վարչախումբը լկտիանում է, փորձում ընդունել ինքնավստահ կեցվածք եւ դրսեւորել ճգնաժամը հաղթահարածի հանգստություն եւ մեծահոգություն: Դա են վկայում վերջին քայլերը:
• Սերժի համար իր նոր «քարտուղարուհիները» բոցաշունչ, բայց իմաստազուրկ ելույթներ են գրում, որոնք նա հազիվ է արտաբերում ու կարդում:
• Ժողովրդական ամոթանքից ընդհատակ մտած Հովիկ Աբրահամյանը արդեն լույս աշխարհ է վերադառնում եւ նույնիսկ առաջադրվում պատգամավոր (հիրավի, երբ նա ստանձնի ԱԺ Նախագահի պաշտոնը, Ազգային ժողովը կարելի է վերանվանել Մկների ժողովի):
• Ջերմոցային աճեցման մանր-մունր օլիգարխ Նեմեց Ռուբոն նույնպես արդեն հաղթահարում է վախի դողոցն ու մամուլում հանդգնում տափակ մտքեր արտահայտել:
• Գալուստ Սահակյանն ու Բուռնաշը մեծահոգաբար հրավիրում են ժողովրդին հունիսի 20-ին հանրահավաք անցկացնել սեփական օբյեկտներից մեկին՝ «Հրազդան» տոնավաճառին հարող տարածքում:
• Դատավորները քաղբատարկյալների արդարացման վճիռներ են կայացնում, փոփոխում ձերբակալվածների խափանման միջոցները, իսկ երբեմն նույնիսկ դատախազներն են հրաժարվում մեղադրանքից:
• Միակիկները Ռուսաստանի հարուստ փորձից թխած երիտասարդական շարժումներ են հովանավորում, «արտոնված» երթեր կազմակերպում եւ ժողովրդավարության պատրանք ստեղծում (դե իսկ ՀՀԿ մասին խոսք չկա. այն այլեւս քաղաքական աղբանոց է նետված):
• Ձեւավորում են հանրային դատարկախոսության խորհուրդ եւ մարտի 1-ի դեպքերը պարտակող գրպանային հանձնաժողով:
Բնական է, որ այս ամենն արվում է եվրոպական կառույցների բարեհաճությունը նվաճելու համար: Խաղում են ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւ: Սակայն ոչ միայն դա է դրդում այս հանցավոր ռեժիմին փոխել իր վարքագիծը: Նրանք փորձում են տիրել նախաձեռնությանը եւ հանդես գալ քաղաքական գործընթացները վերահսկողի, թելադրողի դերում: Այդ իսկ պատճառով զգոնության կոչ եմ անում մեր Շարժման հարյուր հազարավոր մասնակիցներին:
Երեւանի քաղաքապետարանը մերժեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համախողովրդական շարժման անցկացվելիք հանրահավաքը: Դա իրենց խնդիրն է: Իսկ մեր խնդիրն է լինել հետեւողական ու վճռական մեր արդար պայքարում: Ես նախընտրում եմ հավաքվել Ազատության հրապարակում: Այլ վայր գնալը կնշանակի տրվել իշխանությունների խաբկանքին եւ խաղալ իրենց մշակած խաղը:
Ես նախընտրում եմ տեսնել մեր համակիրներին Ազատության հրապարակում:
Ես նախընտրում եմ լսել մեր նախագահին Ազատության հրապարակում:
Ես նախընտրում եմ հավաքվել Ազատության հրապարակում, որը սպասում է մեզ՝ իր տիրոջը:
Պայքար, պայքար մինչեւ վերջ:
Հ.Գ. Ի պատասխան Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա մեկնելու մոլուցքով տառապող իշխանական բամբասկոտ լրտավամիջոցների ծախու մեկնաբանությունների, ցանկանում եմ մի կարեւոր հակաառաջարկ անել ՀՀ փառապանծ Գլխավոր դատախազությանը: Քանի որ հանրային քննարկումների արդյունքում աստիճանաբար բացահայտվում է այն հիմնարար դերը, որն ունեցել է Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի սպանդի կազմակերպման ու համակարգման գործում, առաջարկում եմ մարտի 1-ի հետաքննության շրջանակներում նրան դասել որպես «կասկածյալ» եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել «հանրապետությունից չբացակայելը»: Թե չէ, ով գիտի, գուցե իր հերթական «եվրատեսիլային» շրջագայություններից մեկի ժամանակ նա որոշի թաքնվել արտերկրում եւ խուսափել նախաքննությունից:
---
Խմբագրական (Հայկ)՝
ԲուռնաշաՄիակաՆեմեցային բաշիբոզուկների ի հայտ գալը համարում եմ նրանց կողմից փրփուրներից բռնվելու վերջին ճիգ: Նրանց «ոգևորությունը» ոչ այլ ինչ է, եթե ոչ անկյուն մղված առնետի վերջին ճղճղոց:
Մխչյանի Մկան կողմից ԱԺ նախագահի պաշտոնի «հետաքրքրությունն» էլ կապված է ավազակների մեջ ապահովության պատրանք ստեղծելու հետ, անխուսափելի նախագահական և խորհրդարանական վերընտրություններից առաջ: Այն է՝ հանրապետության երկրորդ պաշտոնը վերցնելով ցռան Թորոսիկից և հանձնելով ստորության վարպետ Մկանը:

or
, you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.
Post Your new comment