5

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԽԽՎ-ի 1914 ԲԱՆԱՁԵՒԻ ԱՌԻԹՈՎ

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ս.թ. հունիսի 24-ին ԵԽԽՎ ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով 1914 բանաձեւի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող դրույթները:

Զանց առնելով ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այս անգամ արդեն ԵԽ խորհրդարանական վեհաժողովն է հաստատել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ս.թ. մարտի 14-ի բանաձեւի ադրբեջանանպաստ դրույթները, որոնցով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսվում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններում» եւ պահանջվում է հայկական ուժերի դուրսբերումը «գրավյալ» տարածքներից: Առավել անհասկանալի է բանաձեւի այն կետը, որը Ադրբեջանի կայուն ժողովրդավարական զարգացումը պայմանավորում է տարածքային ամբողջականության վերականգնումով: Ըստ էության՝ փաստաթղթի այդ դրույթը լրացուցիչ մի հարված է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին եւ Հայաստանի վրա գործադրվելիք նոր ճնշումների միջոց:

Այս ամենը Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի անհեռատես ու կարճամիտ տասնամյա արտաքին քաղաքականության սպասելի ու ժամանակին կանխատեսված արդյունքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի սառեցման անհեռանկար քաղաքականությունը, կարեւորագույն այդ խնդիրը միայն որպես իշխանության պահպանման միջոց օգտագործելը, կեղծված ընտրությունների հետեւանքով լեգիտիմության մշտական պակասը, երկրի ներսում ժողովրդավարական ինստիտուտների ավերումը եւ բռնատիրության հաստատումը հասցրեցին ռեժիմի միջազգային վարկանիշի նախադեպը չունեցող անկման: Դրա հետեւանքով այսօր հարցականի տակ է դրված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդար, ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա փոխզիջումային խաղաղ կարգավորման հեռանկարը: Քոչարյանասերժական վարչախմբի օրոք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տարբեր ատյանների կողմից ընդունված փաստաթղթերը լրացուցիչ ու սթափեցնող վկայություն են այն բանի, որ այս վարչախմբի գոյության ամեն լրացուցիչ օրը հղի է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պետականության համար անշրջելի կորուստների վտանգով:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
25.06.2008

Go to the original source » payqar.org
Payqar's picture
(1087) – 2 years 10 weeks ago – promoted 2 years 9 weeks ago

Post Your new comment

Joined: 12/05/2008
Name:
Location:
About:

This site is yours to control! Khosq is an Armenian Social-News site where 555 people just like you share, discover and vote for the best content from around Armenian-related Web. By voting Latest articles or , you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.

Recent comments

qeut3 weeks 5 days ago
Anonymous's picture
good9 weeks 4 days ago
Anonymous's picture
То что случилось 18 июля это9 weeks 6 days ago
Mher's picture
really good.10 weeks 5 days ago
Payqar's picture
GOOD13 weeks 3 days ago
G_O_R's picture
Great!!! I'll try to be13 weeks 4 days ago
Diva1's picture
Nice.... I'll be sure to be13 weeks 5 days ago
Neo's picture