ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

8

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

[World]   payqar.org

Որպես «Սփյուռքին դուր եկող» հարց Հայոց ցեղասպանության խնդիրը տարբեր ամբիոններից հերոսաբար հնչեցնող, այն փառավորապես իր արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկած վարչախումբը հերթական հարվածը հասցրեց դրա միջազգային ճանաչման գործին: Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ արել է մի հայտարարություն, որով համաձայնություն է տալիս «պատմական փաստերի ուսումնասիրման» հարցով պատմաբանների մի հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի երկու տարի առաջ արած առաջարկին:

Տասնամյակներ շարունակ համայն հայությունը ու մասնավորապես սփյուռքահայությունը իր ողջ ներուժն ու ջանքերը նվիրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին: Բազմաթիվ երկրների կառավարություններ արդեն իսկ ճանաչել են այն, որոշ տեղերում անգամ օրենքով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանությունը ուրացողների, ժխտողների համար: Թուրքիան, գործի դնելով իր դիվանագիտական ողջ կարողությունները եւ չկարողացավ զսպել պատմական անսակարկելի այս իրողության ճանաչման շարունակվող գործընթացը, երկու տարի առաջ հանդես եկավ այդ շրջանի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների հայ-թուրքական մի հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սա ակնհայտ մի ծուղակ էր, որին համաձայնելը արդեն իսկ պետք է նշանակեր՝ գեթ առայժմ կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը: Եւ այսօր Սերժ Սարգսյանը, առաջինը լինելով, պաշտոնապես համաձայնություն է տալիս Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող Թուրքիայի այդ առաջարկին: Դրանով իսկ Հայաստանի նախագահի պաշտոնը բռնազավթած անձը կա՛մ հավաստում է, որ ողջ հայությանը հուզող այս հարցը իր համար պարզապես փոխարկելի մանրադրամ է, կա՛մ մատնում է նախագահի պաշտոնին անհամատեղելի իր քաղաքական ու դիվանագիտական ողջ տգիտությունը:

Կողմնակիցը լինելով Հայ-թուքական հարաբերությունների կարգավորմանը արժանապատիվ գործընկերության սկզբունքների հիման վրա և առանց նախապամանների, մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի այս վտանգավոր հայտարարությունը, որին, համոզված ենք, իր վերաբերմունքը կարտահայտի ինչպես Հայաստանի ժողովուրդը, այնպես էլ ողջ սփյուռքահայությունը:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ


Go to the original source »

Payqar's picture
Payqar – 1 year 37 weeks ago – promoted 1 year 36 weeks ago

What is Khosq?

This site is yours to control! Khosq is an Armenian Social-News site where 530 people just like you share, discover and vote for the best content from around Armenian-related Web. By voting Latest articles or , you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.

Quick Sign Up on Khosq

You can enter your real name and surname if you wish for your friends to find you.
Please choose a password for your account; it must be no more than 30 characters.
CAPTCHA
Image CAPTCHA

Recent comments

nazarian
Love it :)
(24 weeks 1 day ago)
aren
Canot em patmvacqin, ev
(26 weeks 4 days ago)
fanddorian
Շնորհակալությո
(30 weeks 3 days ago)
Vikul
Apres...
(30 weeks 3 days ago)
fanddorian
Verjn a!!!
(30 weeks 3 days ago)
astghik zvezda
ays film@ korekt dzevov
(33 weeks 5 hr ago)
Vanasb
I dont know if this is funny
(36 weeks 2 days ago)
MM
Karcum em vor Zarikin e
(38 weeks 5 days ago)