Շինդլերի ցուցակը

0

Շինդլերի ցուցակը

[Diaspora]   new.aravot.am
Շինդլերի ցուցակը
 

Գաղտնիք չէ, որ բարիքն ու չարիքը, արդարությունն ու անարդարությունը մեր կողմից ընկալվում են խիստ սուբյեկտիվորեն՝ այն տեսանկյունից, թե որքանով է դա մեզ համար բարի եւ արդար, ոչ թե՝ ընդհանրապես: Նույն ընկալումը գոյություն ունի նաեւ քաղաքական ուժերի մոտ: Օրինակ, դաշնակցականները կամ ԱԺՄ-ականները գտնում են, որ երբ 90-ականներին իրենք էին հեղափոխություն անում Տեր-Պետրոսյանի դեմ՝ դա ճիշտ էր, անհրաժեշտ էր, քանի որ իրենք մարմնավորում էին բոլոր առաքինություններն ու մարդկության լավագույն ձգտումները, եւ, հետեւաբար, իրենց գործն արդար էր: Բայց հիմա, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են հեղափոխություն անում իրենց դեմ, նույն մարդիկ (օրինակ, արտգործնախարարի նորաթուխ տեղակալ Շավարշ Քոչարյանը կամ նախկինում կախաղանների կոչ անող նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը) վստահ են, որ հեղափոխությունն անընդունելի է, վտանգավոր է, ծառայում է դրսի մութ ուժերին եւ այլն: Նույնն, իհարկե, կարելի է ասել հակառակ կողմից. առաջին նախագահի կողմնակիցները համոզված են, որ 90-ականների՝ իրենց դեմ կազմակերպված հեղափոխական շարժումը մի խումբ «աբիժնիկների» արկածախնդրություն էր, իսկ ահա իրենց այսօրվա հեղափոխությունը մաքուր է եւ զուլալ ու միտված է ազգի փրկությանը:

Այդպիսով, ոչ ոք չի ընդունում, որ հեղափոխությունն ընդհանրապես վատ, սխալ, դատապարտելի երեւույթ է՝ անկախ նրանից, թե ով, ինչու եւ ում դեմ է այն իրագործում: Իսկ վատ է, մասնավորապես, այն պատճառով, որ հասարակությունը բաժանում է երկու մասի՝ «ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է» հայտնի սկզբունքով՝ ներգրավելով այդ պրոցեսի մեջ, նախեւառաջ, երիտասարդությանը: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր իշխանությունն իր «խունվեյբիններին» ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան եւ «հասարակական պարսավանքի» ենթարկել նույն Շավարշ Քոչարյանին՝ Ստրասբուրգում «ոչ հայրենասիրական» ելույթի համար: Կամ՝ ինչպես էին «Կայունություն» հասարակական շարժում» կոչվող Սերժ Սարգսյանի «խունվեյբինները» եկել Մամուլի շենքի մոտ, հայտարարում, որ ես հայ չեմ, թուրք եմ, եւ պահանջում էին, որ ես գնամ Թուրքիա:

Այժմ առավել ակտիվ են ընդդիմության «խունվեյբինները», որոնց մի մասը կրում է «Հիմա» նախաձեռնության անվանումը: Եվ ահա նրանք որոշել են կազմել Համաժողովրդական շարժման գաղափարները չկիսող մարդկանց, այսպես ասած, «Շինդլերի ցուցակը» եւ այդ ձեւով արտահայտել իրենց «հասարակական պարսավանքը»: Ըստ «Հիմա»-ի, մասնավորապես, Ռոբերտ Ամիրխանյանը, Հրանտ Թոխատյանը, Արմեն Մազմանյանը, Արա Երնջակյանը եւ այլք «չհայ» են, այսինքն՝ հայ չեն: Ասեմ, որ ինձ էլ հաճախ դուր չեն գալիս այդ գործիչների հրապարակային ելույթները, բայց համաձայն չլինելը մի բան է, իսկ ազգային հողի վրա «բաժանումներ» կատարելը՝ բոլորովին այլ: Ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի կարող նման հարցերում դատավոր լինել:

Առաջներում դաշնակցականներն էին ասում՝ «ով դաշնակ չի՝ հայ չի»: Դաշնակներից պրծանք (նրանք իշխանություն դարձան), հիմա էլ նրանց դերը «Հիմա»-ն է ստանձնել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Go to the original source »

pigh's picture
pigh – 1 year 31 weeks ago
0

Ցավալի է

Payqar's picture

Ցավալի է տեսնել, որ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆը նույնիսկ չգիտի թե ինչ է իրենից ներկայացնում Շինդլերի ցուցակը:
Ինչպես կարելի է մի բանի մասին գրել զլանալով մի փոքրիկ ուսումնասիրություն կատարել: Ավելի ցավալին այդ գրվածքը հպարտորեն ու կուրորեն ծածանել կամ տարածել է:

Սա իմ համար բավական է այս հոդվածին լրջորեն չվերաբերվելու համար: Առաջին իսկ հնարավորության դեպքում պարոն Աբրահամյանին կնվիրեմ Շինդլերի ցուցակի DVD-ն: Նրա Ռոբերտ Քոչարյանի հետ 1998 թվականի Նախագահական ընտրությունից առաջ անց կացրած հարցազրույցը ինձ ստիպում է դեռ հարգանքս չկորցնել:

What is Khosq?

This site is yours to control! Khosq is an Armenian Social-News site where 530 people just like you share, discover and vote for the best content from around Armenian-related Web. By voting Latest articles or , you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.

Quick Sign Up on Khosq

You can enter your real name and surname if you wish for your friends to find you.
Please choose a password for your account; it must be no more than 30 characters.
CAPTCHA
Image CAPTCHA

Recent comments

nazarian
Love it :)
(24 weeks 1 day ago)
aren
Canot em patmvacqin, ev
(26 weeks 4 days ago)
fanddorian
Շնորհակալությո
(30 weeks 3 days ago)
Vikul
Apres...
(30 weeks 3 days ago)
fanddorian
Verjn a!!!
(30 weeks 3 days ago)
astghik zvezda
ays film@ korekt dzevov
(33 weeks 12 hr ago)
Vanasb
I dont know if this is funny
(36 weeks 2 days ago)
MM
Karcum em vor Zarikin e
(38 weeks 5 days ago)