Payqar.org - 1921 թվականի մի մութ գիշեր հայերի անվտանգության ապահովությանը կոչված
ֆրանսիական բանակը լքեց իր պարտականությունները Կիլիկիայում: Արդեն նախորդ
շաբաթների ընթացքում ցրել էին Հայկական Լեգիոնականներին, զինաթափել
զինվորներին ու բանտարկել չենթակվողներին: Այդ մութ գիշերը տեղի ունեցան
հայկական նոր ջարդեր: Ֆրանսիացին էլ «մեծահոգաբար» մազապուրծ եղածներին
լցրեց ռազմանավերի տախտակամածների վրա: Դրանցից մեկը իմ տատն էր իր
ընտանիքով: Ֆրանսիացին իհարկե ինչ որ բան շահեց դրանից և բնականաբար մեր
հաշվին:
Ինչու՞ եմ հիշում սրա մասին: Պարզ այն պատճառով, որ այսօր կատարվում է
նույն գործընթացը: Մեր ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ ( և
համաշխարհային պատմության մեջ բացառիկ) մենք՝ մի փոքրիկ ազգ իր կամքով ու
իր որոշմամբ գծել է իր սահմանը: Ինչպես Նիկոլ էր նշել «Երկրի հակառակ
կողմից» պատմության մեջ, առաջին անգամ իջել ենք դաշտավայր: Հանձնելով
անվտանգության այս գոտին ցանկացածին վտանգում է Արցախահայության
գոյությունը: Եթե խնդիրը Արցախահայության անվտանգության ապահովումն է ապա,
ո՞վ ավելի լավ դա կանի՝ հայը թէ Ֆրանսիացին կամ էլ իր շահերի համար
Օսեթներին կրակի տակ դնող ռուսը:
Ոչ մի թիզ հող:
Հ. Գ. Ինչ վերբերվում է այդ տարածքների նախկին բնակիչներին ապա եթե
Ալիևները այդքան հետաքրքրված են նրանց բարորությամբ նրանց չէին պահվի
պատանդ և պրոպագանդայի նմուշ: Բանակին զինելու փոխարեն կարել էր կառուցել
նոր բնակավայրեր արդեն իրենց հին տան տեղը չիմացող նոր սերնդի համար:
Ընդհանուր առմամբ մեր և ազերիների տարբերությունը այն է, որ մենք
մտածում ենք մեր գոյատևման, ինքնորոշման համար իսկ նրանք թալանի և
շահառության:

or
, you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.
Post Your new comment