5

Payqar.org | Ինչպես է գործում ավազակապետությունը տնտեսական դաշտում

Երբ Հայփոստը վաճառվեց կամ հանձնվեց հոլանդացիներին ես զարմացա: Այն առումով, որ այն չտրվեց ռուսներին կամ էլ ավազակապետության սպասարկուներին: Հոլանդացիները իրոք մտադրված էին բարեփոխել սովետական փտած այս կառույցը, այն դարձնել շահութաբեր, բայց միաժամանակ պահպանել ոչ շահութաբեր, բայց բնակչության համար կարևոր ծառայությունները: Հաշվի առնելով Հայփոստի պոտենցիալը՝ զարամանալի էր տեսնել, որ այն չմասնատվեց և չփոշիացվեց, ինչպես օրինակ՝ Հայկական Ավիոուղիները: Ամեն ինչ թվում էր զարմանահրաշ, բայց կասկածը դեռ մեջս էր, քանի որ ասպատակողից ու ոչնչացնող հոգեբանության տեր մարդկանցից լավ բան չի կարելի սպասել: Եվ ահա պարզվում է, որ հոլանդացիները ուղղակիորեն օգտագործվեցին Հայփոստին ոտքի կանգնեցնելու ու դժվար գործը անելու համար , իսկ երբ ժամանակը եկավ , ավազակապետությունը անցավ իրեն ուրույն մեխանիզմին, այն է՝ ծեծ, ջարդ, հալածանքներ, կողոպուտ ու թալան:

Ահա թե ինչ պատահեց Հայփոստին: Հոդվածը՝ «Հայկական Ժամանակ»-ի նոյեմբեր 14-ի հրապարակումից:

«

Երեկ հայտնի դարձավ, որ «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հանս Բոոնը նախորդ օրը հրաժարական է ներկայացրել: Ընդ որում նա հրաժարական է ներկայացրել հեռակա կարգով: Նա մի քանի շաբաթ առաջ մեկնել է հայրենիք` Հոլանդիա եւ փոստով ներկայացրել հրաժարականի իր դիմումը: Ամենահետաքրքիրն այն է, թե որն է Բոոնի հրաժարականի պատճառը: Խնդիրն այն է, որ վերջին կես տարվա ընթացքում, օտարերկրացի Բոոնը Երեւանի կենտրոնում երկու անգամ դաժան ծեծի է ենթարկվել: Առաջին անգամ հունիսին Կարապի լճի մերձակայքում, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի սկզբին` Պուշկինի փողոցում: Առայժմ անհայտ է, թե ինչու է Բոոնը խուսափել է այս փաստերին հրապարակայնություն հաղորդել: Հայտնի է միայն, որ բժիշկների ասելով վերջին հարձակումը եղել է առանձնապես դաժան եւ նրան հասցված մարմնական վնասվածքները կարող էին մահացու լինել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների հենց այս հարձակումներն են դարձել Բոոնի հրաժարականի պատճառ` օտարերկրացին, Հոլանդական “Haypost Trust Management” ընկերության կառավարման ներքո գտնվող Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «Հայփոստի» եվրոպացի գլխավոր գործադիր տնօրենը իրեն անվտանգ չի զգում ոստիկանապետության վերածված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում: Սա շատ լավ գովազդ է մեր երկրի համար: Սրանից հետո, թերեւս, Տիգրան Սարգսյանը հիմքեր կունենա խոսելու Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար դրախտ դարձնելու եւ Հայաստանը միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական, մշակութային ու էլի եսիմինչ կենտրոնի վերածելու մասին:

Հ.Գ. Ի դեպ, «Հայփոստ» ըկերության կառավարումը շուտով կստանձնի արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանին պատկանող ընկերություններին: Սպասվում է, որ փոխանցման գործընթացը կավարտվի առաջիկա մեկ երկու ամիսների ընթացքում:

Go to the original source » blog.payqar.org
Mher's picture
(2703) – 1 year 41 weeks ago – promoted 1 year 40 weeks ago

Post Your new comment

Joined: 23/06/2008
This site is yours to control! Khosq is an Armenian Social-News site where 555 people just like you share, discover and vote for the best content from around Armenian-related Web. By voting Latest articles or , you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.

Recent comments

qeut3 weeks 5 days ago
Anonymous's picture
good9 weeks 4 days ago
Anonymous's picture
То что случилось 18 июля это9 weeks 6 days ago
Mher's picture
really good.10 weeks 5 days ago
Payqar's picture
GOOD13 weeks 3 days ago
G_O_R's picture
Great!!! I'll try to be13 weeks 4 days ago
Diva1's picture
Nice.... I'll be sure to be13 weeks 5 days ago
Neo's picture