ՙԵրկիր՚ միության հայտարարությունը վրացահայ հասարակական գործիչներ` Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալման կապակցությամբ
2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալեցին Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին եւ ՙՇարլ Ազնավուր՚ բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 եւ 314 հոդվածների 1-ին մասով (համապատասխանաբար` անօրինական զինված խմբավորման ստեղծում եւ լրտեսություն):
ՙԵրկիր՚ միությունը գնահատում է տեղի ունեցած ձերբակալությունները որպես սադրանք, որի միջոցով վրացական իշխանությունները գիտակցաբար հետապնդում են Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների սրման նպատակը` ձգտելով հասնել հետեւյալին.
1. Շեղել միջազգային հանրության հետզհետե աճող հետաքրքրությունը ջավախքահայ քաղաքական գործիչ` Վահագն Չախալյանի նկատմամբ ընթացող դատավարությունից, որի ընթացքում ՙՄիասնական Ջավախք՚-ի առաջնորդը եւ նրա դատապաշտպանները բարձրացնում են ջավախքահայությանը հուզող խնդիրները եւ պահանջում դրանց լուծումը, ինչը վրացական իշխանություններին մղում է նորանոր եւ բացահայտ դատավարական խախտումների եւ անօրինականությունների:
2. Միջազգային հանրության առջեւ խաղարկելով ՙհայկական անջատողականության՚ խաղաքարտը խուսափել իր երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում` հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումից:
3. Նույն ՙանջատողականության՚ քարտի խաղարկմամբ Հայաստանի իշխանություններին մղել նորանոր զիջումների ջավախքահայության եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:
Արդ, ՙԵրկիր՚ միությունը դիմում է միջազգային հանրությանը` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել առկա ճգնաժամի խորացումը կանխելու եւ Վրաստանի հայ փոքրամասնության սոցիալ-տնտեսական, լեզվական, կրթական եւ կրոնական խնդիրները լուծելու ուղղությամբ:
Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Վրաստանի իշխանություններին առ այն, որ որեւէ այլընտրանք երկրում բնակվող էթնիկական փոքրամասնությունների խնդիրների լուծմանը նրանք չունեն: Միայն իր էթնիկական բազմազանությունը հարգող ժողովրդավարական Վրաստանը հնարավորություն կունենա խուսափել հետագա ցնցումներից եւ ապահովել երաշխիքներ իր երկրի բնականոն զարգացման համար:
23 հունվար 2009թ.

or
, you too can participate in controling what appears on the front page of Khosq for hundreds of daily readers to see.It's free, fast and anyone can join.
Post Your new comment