,Բերդի պուծյովկա: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը՝ սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգիե: Այսպիսի հրավեր էին պատրաստել երեկ ,Հիմաե երիտասարդական շարժման անդամները իրենց ակցիայի համար, որը դիտելու ու ունկնդրելու նպատակով Հյուսիսային պողոտայում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել՝ չնայած բավական անբարենպաստ եղանակին:
,Քաղաքական զբոսանքիե եկածները ծափերով դիմավորեցին ժամը 19-ին երաժշտական գործիքներով՝ կիթառներով, ակորդեոնով ու թմբուկով ,Հյուսիսայինե շտապող ,Հիմաե-ի երիտասարդներին: ,Հյուսիսայինումե երեք-չորս ոստիկան կար: Երտասարդները տեղադրեցին իրենց երաժշտական գործիքները, եւ քիչ անց սկսվեց համերգը: Երիտասարդների երգացանկում էին հայերենով, ռուսերենով նաեւ անգլերենով երգեր, գերակշռում էին ազատությունը գովերգող երգերը: Երիտասարդները երկու-երեք երգ էին ընդամենը կատարել, երբ ,Հյուսիսայինումե հայտնվեց ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը, ով բարձրացավ նվագողների մոտ, փորձում էր համոզել դադարեցնել համերգը: Տեսնելով Վ.Օսիպյանին՝ ,քաղաքական զբոսանքիե մասնակից կանայք անմիջապես բարձրացան երիտասարդներին շրջապատեցին եւ զայրացած սկսեցին բղավել. ,Տոն օր է, ջահելները ուրախացնում են մեզ... Հանրահավաք չեք թույլ տալիս, սա՞ էլ պետք է քաղաքապետարանը թույլ տա: Օպերայում ում ասես թողնում եք համերգներ տան...ե: Հավաքված բազմությունը սուլում էր՝ մի քանի րոպե համերգի դադարեցման համար, մարդիկ սկսեցին վանկարկել. ,Ազատ, անկախ Հայաստանե: Վ.Օսիպյանի եւ երիտասարդների միջեւ ,բանակցություններըե անպտուղ անցան՝ երիտասարդները չզիջեցին դիրքերը, համերգը շարունակվեց, Վ.Օսիպյանն էլ գնաց իրադրությունը զեկուցելու ,Հյուսիսայինե ժամանած ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին (Բազազ), սակայն քիչ անց նրանք հեռացան ,Հյուսիսայինիցե: Համերգը շարունակվում էր, երբ Հյուսիսային պողոտայում գտնվող ,Շանզ Էլիզեե դիսկոտեկի աշխատակիցները որոշեցին ,խլացնելե երիտասարդների երգերի հնչյունները՝ բարձր ձայնով պարային երաժշտություն միացնելով: Սակայն սա էլ չընկճեց երիտասարդներին, նրանք շարունակեցին համերգը, իսկ հավաքվածները սկսեցին ուժգին՝ ,Պայքար, պայքար մինչեւ վերջե, ,Հիմա, հիմաե եւ իհարկե՝ ,Լեւոն՝ նախագահե վանկարկել, ինչպես նաեւ ավելի բարձր ձայնակցել երիտասարդներին: Երգացանկում արդեն հայրենասիրական երգեր էին՝ ,Արդյոք ովքե՞ր ենե, ,Արաբոնե եւ ,Զարթնիր լաոնե, որն ի դեպ, իմպրովիզի ենթարկվեց՝ ,Զարթնիր Լեւոն, մեռնիմ քզիե: Մի քանի րոպե անց դիսկոտեկի հնչյունները խլացան ու մարեցին, համերգը ավարտվեց, մարդիկ հեռացան ,Հյուսիսայինիցե բարձր տրամադրությամբ: ,Բերդի պուծյովկաե էլ ոչ ոք չստացավ...







Գրեք Ձեր մեկնաբանությունը