Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Հրանտ Բագրատյանն` ընդդեմ ցինիզմի

7

Հրանտ Բագրատյանն` ընդդեմ ցինիզմի

bagratian.jpg

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ հերթական
անգամ բացահայտեց Ներսես Շնորհալի մեջբերող ու վարդագույն երազների
Հայաստանի մասին խոսող վարչապետ Տիգրան Սարգսյանի արհեստավարժ
«ունակությունները»:

Մասնավորապես,
թե ինչպես է Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ Տիգրան Սարգսյանը
նպաստել հայաստանյան մի քանի բանկերի «սահուն» սնանկացմանը, որ այդ
բանկերը էժան գներով ձեռք բերեն Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի
հովանավորյալները: Խոսքը «Արդշինբանկի», «Ագրոբանկի» եւ «Խնայբանկի» մասին
է: Ըստ Բագրատյանի` «Խնայբանկը» վաճառվել է մոտավորապես 400 հազար
դոլարով` այն դեպքում, երբ բանկը 105 մասնաճյուղ է ունեցել: Այն ձեռք է
բերել հասարակության շրջանում Սերժ Սարգսյանի հետ աղերսվող օլիգարխ Միկա
Բաղդասարովը, ով մեկ տարի հետո բանկը վաճառել է 62.5 անգամ թանկ` 25 մլն
դոլարով: «Դատարանում ինձ փորձում են ապացուցել, որ նա կապ չունի Սերժ
Սարգսյանի հետ: Այսինքն` ասում են ապացուցեք, որ կապ ունի Սերժ Սարգսյանի
կամ Տիգրան Սարգսյանի հետ: ...Սա պարզապես ոչ թե մաֆիա, գողություն է: Եվ
իմ հոդվածում նշել էի, որ դա արել է Կենտրոնական բանկը», - հայտարարեց
Հրանտ Բագրատյանը: «Արդշինբանկից» 2001-2002 թվականներին 3 միլիոն դոլար
փող է գողանում կառավարիչներից մեկը` Գագիկ Ստեփանյանը, ով դրանից կարճ
ժամանակ անց մահանում է: «Օգտագործելով այդ հանգամանքը` բանկը սկսում է
սնանկացման գործընթաց: Դրա արդյունքում «Արդշինբանկը» սնանկ է
հայտարարվում: Դրա փոխարեն, ասում են սա ուրիշ բանկ է, ստեղծվում է
«Արդշինինվեստբանկը»: Նույն բանկն է, ձրիաբար տրամադրվում է մի մարդու,
իբր թե ներդրման խոստման դիմաց, իսկ այնտեղ 50 միլիոն դոլարի ակտիվ կա:
Հիմա ասում ենք` «Արդշինբանկը» ինչու՞ եք սնանկացրել, եղբայր: Հա, փող էր
գողացել, գողին բռնեիք, եթե գողություն էր: Նրա վիճակը ավելի վատ չէր, քան
թե մյուս բանկերինը: Սա մեկ: Դու նշանակել ես ժամանակավոր ադմինիստրացիա
բանկի կառավարման: Սկզբից դրել ես քո աշխատակազմի ղեկավարին, հետո տարել
ես դրել ես «Կոնվերս» բանկի նախագահին ժամանակավոր ադմինիստրացիայի
ղեկավար, որը հակասում է բանկերի եւ բանկային գործունեության մասին
օրենքին: Նա շարունակում էր մնալ «Կոնվերս» բանկի նախագահ», - հիշեցրեց
Հրանտ Բագրատյանը: Այնուհետեւ «Արդշինինվեստբանկին» է միացրել
«Ագրոբանկը», որը վաճառվել էր պատգամավոր Հակոբ Հակոբյանին: «Այդ մարդը
դառնում է պրեզիդենտ բանկի, իսկ բանկերի եւ բանկային գործունեության մասին
օրենքը ասում է, որ պետք է մասնագիտական առնչություն ունենա բանկին: Ու՞ր
էր նայում Կենտրոնական բանկը: Դատարանն ասում է, որ Տիգրան Սարգսյանը չի
կառավարում, Կենտրոնական բանկի խորհուրդն է, հասկանու՞մ եք: Մի ցինիկ
պրոցեդուրա է», - տեսակետ հայտնեց նախկին վարչապետը` շարունակելով. «Ես
գտնում եմ, որ Կենտրոնական բանկին ձեռ էր տալիս այդ գործընթացը, որովհետեւ
ուզում էր «Ագրոբանկը» միացներ «Արդշինինվեստբանկին», ստանալ Հայաստանում
ամենախոշոր բանկը եւ հանձներ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալին»:

Հիշեցնենք, որ Բագրատյանի հոդվածից վիրավորված Տիգրան Սարգսյանը դատի է տվել Բագրատյանին եւ պատիվ է պահանջում:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին, ըստ նախկին
վարչապետի, այն այնքան ընդհանուր է, որ եթե Հայաստանի Հանրապետություն
բառը փոխարինենք, օրինակ, Բանգլադեշով կամ Դիլիջան քաղաքի հիշատակումը
փոխարինենք մեկ այլ, ասենք` Բանգլադեշի որեւէ քաղաքի հիշատակումով, ապա
դրանից ծրագրի կիրառելիությունը տվյալ երկրի համար չի փոխվի, եւ այն
նույնպես կլինի ընդունելի: Ըստ Հրանտ Բագրատյանի` կառավարությունն իր
գործունեության ծրագրի առաջնահերթություններից պետք է առաջինը նշեր
Հայաստանում մրցակցային շուկայի ձեւավորումը եւ հետո նաեւ բիզնեսի եւ
իշխանության տարանջատումը, այնինչ իր ծրագրում չի անդրադառնում կոնկրետ
խնդիրների լուծմանը:

Ս.Սարգսյանի մասով Բագրատյանը նկատեց, որ գործարարների հետ հանդիպմանը
Սարգսյանը հայտարարեց, թե բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից
եւ իշխանությունից, բայց օրեր անց Ավշարի գինու գործարանի սեփականատեր,
ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին նշանակեց գյուղատնտեսության նախարար: «Երբ
ասում ես` այդ ո՞նց եղավ, համ սա եք հայտարարում, համ այդ մարդուն
նշանակում եք նախարար, իրենք ասում են` ծրագիրն ենք կատարում: Ուրեմն
տեսեք, թե այդ ծրագիրն այն աստիճանի ընդհանուր է, որ այդ ընդհանրության
տակ հակառակը կարող ես անել եւ ծրագիրը կատարել: Ծրագիրն, ուրեմն, այդ
առումով, պրոֆեսիոնալ չէ», - գնահատական տվեց նախկին վարչապետը:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

nazarianի նկարը
nazarian 30 շաբաթ 4 օր առաջ – Աջակցվել է 29 շաբաթ 4 օր առաջ zhamanak.com
[Economy & Inequality]  
0

I remember few months ago

Կարեն Կարապետյանի նկարը

I remember few months ago stumbling upon an A1+ article in English where Bagratyan is talking about the privatization of Sberbank in early 1990s. Apparently, at that time Serj Sargsyan bought Armenian Sberbank (the only bank in the country at that time which held all of people's savings from the Soviet era) for just $400,000 and few months later sold it for $25,000,000. I guess this is the Zhamanak version of the story in Armenian.

But no matter how much I search for it on Google I can't find that article. Very interesting...

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA