ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՅՈԹ ՍԽԱԼՆԵՐԸ
Վերջին նախագահական ընտրությունների ընթացքում,
և
թե ինչու ամեն բան իր մեղքով էր
Գրիգոր Խարկիև
Մոսկվա
Վերջին շաբաթներին անդադար մտմտում էի այն հարցը, թե ինչու Հայաստան կախարդական երկիրն այլևս այնքան էլ կախարդական չի թվում։
Եզրակացրեցի,
որ դա ամբողջովին Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքով է։Ստորև բերում եմ իմ
պատճառները. վստահ եմ՝ ամեն ընթերցող կարող է իր սեփական պատճառներն
ավելացնել։ Նա բավական մեծ մարդ է և դրան կարող է դիմանալ։
1.
Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դնելու փորձությանը չպետք է գնար.
պետք է ընդուներ կառավարության անցկացրած հանրային կարծիքի հարցումների
արդյունքները, ըստ որոնց ընտրողների շարքերում նա որևէ օժանդակություն
չուներ։
2. Նա իր թեկնածությունը չպետք է հռչակեր, քանի որ
գիտեր, որ գործող նախագահին դա դուր չէր գալու։ Հենց Քոչարյանը հայտնեց իր
այն կարծիքը, որ Տեր-Պետրոսյանը չպետք է մասնակցեր ընտրություններին,
վերջինս պետք է հաներ իր թեկնածությունը (ինչքան վատ է, որ Հայաստանը
չունի այն համակարգը, որ առկա է Իրանում. բոլոր թեկնածուները քննվում են,
և միայն իշխանությունների կողմից հաստատվածներն են պաշտոններ ստանում։
Բայց սա ընդամենը ժամանակի հարց է)։
3. Առնվազն թեկնածու դառնալուց
հետո Տեր-Պետրոսյանը պետք է հասկանար, որ իր ընտրարշավի աշխատողներն ու
իրեն սատարողները պետք է ճնշումների ենթարկվեին ու ծեծվեին, որ իրեն
ռադիոյով կամ հեռուստատեսությամբ եթերաժամ չէր տրվելու, և որ իր
ընտրարշավը պետք է բախվեր հսկայական ընթացակարգային պրոբլեմների հետ, որ
ստեղծել էին գործող նախագահի կողմնակիցներն ու օլիգարխների համար աշխատող
մարդասպանները, որոնք բոլորն էլ ծառայություն էին մատուցում
ժողովրդավարությանը` Տեր-Պետրոսյանին հասկացնել տալով, թե ինչպես է
կառուցված երկիրը։
4. Տեր-Պետրոսյանը զանգվածային ցույցեր չպետք է
կազմակերպեր և բոլորովին չպետք է հավատար իր սեփական աչքերին, որոնք
տեսնում էին, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ են իրեն սատարում։
5.
Նա չպետք է այնպիսի ելույթներ ունենար, որոնք ցնցեին քաղաքացիներին։ Նա
չպետք է հարցեր արծարծեր, որոնք կարևոր էին երկրի համար, ինչպես օրինակ
տնտեսությունն ու սոցիալական անհավասարությունը, 1999-ի խորհրդարանի
սպանությունները, ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանի տեղը
տարածաշրջանում ու աշխարհում։ Նրա կողմից մահացու սխալ էր, որ ինքը
բանասեր էր և վարպետ ճարտասան, քանի որ նրա բառերը հիպնոսացնում էին
ժողովրդին, որը նրան սատարելու անտրամաբանական որոշում կայացրեց։ Սա
դավաճանություն էր Հայաստանի ժողովրդավարության սկզբունքներին.
տրամաբանական մտածողության համաձայն, գործող նախագահը քաղաքացիների
փոխարեն գիտեր այն ամենը, ինչ պետք էր գիտենալ, և ասել էր այն ամենը, ինչ
պետք էր ասել, որպեսզի սատարեին իր որոշած թեկնածուին։
6.
Տեր-Պետրոսյանը պետք է ընդունած լիներ ընտրությունների վերաբերյալ
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի եզրակացությունները, որի անդամները
գտնում էին, որ Տեր-Պետրոսյանն իր բաժին հաճույքն արդեն ստացել էր, հիմա
ժամանակն էր, որ իրենք էլ իրենցն ստանային։ Նա իրավունք չուներ վիճարկելու
արդյունքները, թեև օրենքը դա թույլատրում էր։ Եթե օրենքը թույլատրում է,
դա դեռ չի նշանակում, թե կարելի է այդ օրենքը կիրառել իշխանությունների
դեմ։ Կարճ ասած` եթե Տեր-Պետրոսյանը գործող նախագահի համբերության
սահմանները չգիտեր, ապա գոնե պետք է իմանար, որ Քոչարյանը հրամայելու էր
սպանել քաղաքացիներին` իրենց իսկ անվտանգության սիրույն և հանուն իրենց
իսկ իրավունքների պաշտպանության։ Սակայն Տեր-Պետրոսյանի կողմից գործող
նախագահի վախերը, կասկածները, թերարժեքության բարդույթը, իշխանության
հանդեպ սերը և, ամենից ավելի, անսասան տղամարդկությունը հարգելու
չկամությունը Քոչարյանի համար այլ ելք չթողեցին` քաղաքացիներին սպանելուց
բացի։
7. Տեր-Պետրոսյանը միջազգային դիտորդներին կանոնավոր կերպով
չպետք է փաստաթղթեր տրամադրեր մեծ թե փոքր օրինախախտումների ու
ընտրակեղծիքների վերաբերյալ, որոնց վրա հիմնված էին ընտրություններն ու
դրա արդյունքները։ Ամեն բան շատ լավ էր ընթանում դիտորդների առաջին
զեկույցով։ Իր այդ վարքով Տեր-Պետրոսյանը սաստիկ հարված հասցրեց այն հսկա
հեղինակությանը, որ Հայաստանն ուներ միջազգային ասպարեզում վերջին տաս
տարում` իբրև ժողովրդավարության փարոս։ Նա պետք է օգնած լիներ
իրականությունը քողարկելուն։
Ողջ վերոշարադրվածը կարելի է
ամփոփել մեկ մեծ մեղքով. Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիությունը, երկրի
օրենքներն ու Հայաստանի ժողովրդին լուրջ էր ընդունել։
Այդ ամենը նրա մեղքն է, և այդ մասին կասկած չկա։
Մի
քիչ որ մտածում ես, Հայաստանի ժողովուրդը նույնպես մեղք ունի։ Սակայն դա
հեշտ լուծվելիք խնդիր է։ Քանի որ իշխանությունները չեն ցանկանում
կառավարությունը փոխված տեսնել, պետք է Հայաստանի ժողովրդին փոխանակեն մեկ
այլ ժողովրդով։ Ի՞նչ կասեիք նրան սփյուռքի հայության հետ փոխանակելու
մասին, որն անվերապահորեն ընդունել է ընտրությունների արդյունքները և այն
միջոցները, որոնցով դրանք ի կատար են ածվել, և ինձ հետ էլ համաձայն է, որ
ի վերջո ամեն բան կատարվեց Տեր-Պետրոսյանի մեղքով։







Օգտվելով
Anonymous 30 շաբաթ 8 ժամ առաջ
Օգտվելով հեղինակի առաջարկից` ցանկանում եմ ավելացնել մեկ կետ ևս: Քանի որ հեղինակը հայ չէ, ապա նա երևի չգիտի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գործել է նաեւ մեկ այլ սարսափելի մեղք` երկրապահ տղերքի մեծ մասին նա ապակողմնորոշել է` նրանց էներգիան ուղղորդելով սխալ ուղղությամբ: ՀՀ կայունությունը պահանջում է, որպեսզի երկրապահներն արտաքին վտանգի դեպքում առաջինն արձագանքեն Հայրենիքը պաշտպանելու կոչին, իսկ խաղաղ ժամանակ լինեն միայն իշխանությունների կողքին: Կամ էլ որևէ ձևով չերևան: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն արհամարհեց այդ կանոնը և երկրապահներին դրդեց, որպեսզի նրանք արդարության համար պայքարեն ոչ միայն արտաքին թշնամու դեմ: Արդյունքում, ինչպես հասարակությունը պառակտվեց` փոքրաթիվ մարդկանց թողնելով պաշտպանելու իշխանություններին` վկա փետրվարի 26-ի հանրահավաքները, այնպես էլ պառակտվեց երկրապահը:
I think the tag
nazarian 29 շաբաթ 3 օր առաջ
I think the tag 'sarcasm' should be added to this article to make sure it's perceived as intended.
This is why it is important
The Architect 29 շաբաթ 2 օր առաջ
This is why it is important to put the articles in the correct section. I created the section "Humor", while the original author put it in "Verlutcakan" (Analysis). Maybe I should rename "Humor" to "Satire" (what do people think about that?) -- I wanted that section to work like "The Onion" ;D
I'm also working on a new feature whereby registered community members will be able to tag each other's content, like Folksonomy on Del.icio.us
Heginak@ shat sxal e
Anonymous 29 շաբաթ 2 օր առաջ
Heginak@ shat sxal e artahaytvel. Na mardu iravunkneri kopit xaxtum e arel,ov asats te levon Ter Petrosyan@ chpetk e dner ir teknatsutyun@. Shat jisht voroshum e kayatsrel vor drel e, inchkan paiti hayasran@ dimanar ays avazaknerin. Ev ardyunk@ 500,000 ev aveli jogovurg nran sararum e.Heginakin khorurg ktayi miayn rusakan shaherits elnelov nman hodvatsner chtpagrer, lav klini aveli real motena hartserin, aylapes na uzum e vor hayastan@ krkin mna rusastani forpost. Ardar egek.
Վողջույն
The Architect 29 շաբաթ 2 օր առաջ
Վողջույն Անանուն,
Ինձ թվում է որ այս հոդվածը սատիռաի օրինակ է, և ոչ թե հեղինակի իրական կարծիքը: Այսինքն երևի ուզում է ցույց տալ Սերժականների և ֆաշիստների մտածելակերպի աբսուռդիզմը, տափակությունը և բթուտյունը:
yelnelov iravijakits..
Avedis 29 շաբաթ 57 րոպե առաջ
yelnelov iravijakits.. jishtem hamarum Levoni kataradz sharjume joghovurtin pahelu hamar joghovertagan kam aveli jisht RAMKAVARAKAN ughii mech.. inchbes nayev artar bahanchki u bahanchadirutian hokepanutian. Joghovertavar yerkri me mech anbaiman entimutyune bedk e aveli aktivoren gortsi..ait chi neshanakum vor Levonakan em. ishkhanutyune nayev portsum e lav baner anel. Yev anum e yete arite lav dzevov tervum e..Orinaki hamar vorosh sherjanner namanavant Yerevani Harav arevmetian taghamasi jeri matakararume jamerov ertervum is hima arten mi shapatits avel 24 jam jur ka. Hamenain depes...Levona Serjakan pokhshahavet gortsarknere lerjoren usumnasirvats en..!!
Автор статьи
Anonymous 28 շաբաթ 2 օր առաջ
Автор статьи наверное привык что в Армении власть покупает любого, что власть заставляет солдать бить женщин и стариков, и вообще когда ветераны войны и герои живут хуже рабов. Те же самые Еркрапа, кто из них живет хорошо? несколько десяток а остальные?
Правильно делает армянский народ, хватит держать себя за идиота, если права людей власть не защищает, то человек сам должен защитить свои права. И пусть еще кто то попробует помешать! Надо показать всему миру что голос народа это самое важное, хватить жрать сидя на своих стульях наверху. Армения сейчас в кризисе, и это не от Левона, Левон открыл людям глаза, дал людям силу, ведь люди до него боялись высказывать свое мнение...
Ведь это и есть реальность, может кто и продался тот и слепым стал, но сами европейцы когда пошли 20 ого Июня на митинг, говорили людям одно, что они молодцы что защищают свои права, потому что они от Сержа слышат там другое а здесь видят другое!
Ճիշտ է
Ruben Mehrabyan 26 շաբաթ 4 օր առաջ
Ճիշտ է հեղինակը; Կեցցե ավազակապետական Չուչխեն; Թե չէ` ընտրություն, դեմոկրատիա... Էդ ի?նչ թիթիզություններ են; Լեւոնը միակ ճիշտ քայլը որ արեց, դա Քոչարյանին Հայաստան բերելն էր; Այժմ Ճիշտ կլինի, որ Սերժին համոզենք, որ հրաժարական տա, իշխանությունը հանձնելով Սեդրակ Քոչարյանին; Ուռռա~ ընկերներ; Կեցցե~ն մասանդռաները;
Գրեք Ձեր մեկնաբանությունը