Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՍՊԱՍՈւՄ Է ՏԻՐՈՋԸ

7

ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՍՊԱՍՈւՄ Է ՏԻՐՈՋԸ

ԴԱՎԻԹ Կ. Երեւանի քաղաքապետարանը մերժեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման անցկացվելիք հանրահավաքը: Վարչախումբը լկտիանում է, փորձում ընդունել ինքնավստահ կեցվածք եւ դրսեւորել ճգնաժամը հաղթահարածի հանգստություն եւ մեծահոգություն: Դա են վկայում վերջին քայլերը:

• Սերժի համար իր նոր «քարտուղարուհիները» բոցաշունչ, բայց իմաստազուրկ ելույթներ են գրում, որոնք նա հազիվ է արտաբերում ու կարդում:
 
• Ժողովրդական ամոթանքից ընդհատակ մտած Հովիկ Աբրահամյանը արդեն լույս աշխարհ է վերադառնում եւ նույնիսկ առաջադրվում պատգամավոր (հիրավի, երբ նա ստանձնի ԱԺ Նախագահի պաշտոնը, Ազգային ժողովը կարելի է վերանվանել Մկների ժողովի):

• Ջերմոցային աճեցման մանր-մունր օլիգարխ Նեմեց Ռուբոն նույնպես արդեն հաղթահարում է վախի դողոցն ու մամուլում հանդգնում տափակ մտքեր արտահայտել: 

• Գալուստ Սահակյանն ու Բուռնաշը մեծահոգաբար հրավիրում են ժողովրդին հունիսի 20-ին հանրահավաք անցկացնել սեփական օբյեկտներից մեկին՝ «Հրազդան» տոնավաճառին հարող տարածքում:

• Դատավորները քաղբատարկյալների արդարացման վճիռներ են կայացնում, փոփոխում ձերբակալվածների խափանման միջոցները, իսկ երբեմն նույնիսկ դատախազներն են հրաժարվում մեղադրանքից:

• Միակիկները Ռուսաստանի հարուստ փորձից թխած երիտասարդական շարժումներ են հովանավորում, «արտոնված» երթեր կազմակերպում եւ ժողովրդավարության պատրանք ստեղծում (դե իսկ ՀՀԿ մասին խոսք չկա. այն այլեւս քաղաքական աղբանոց է նետված):
 
• Ձեւավորում են հանրային դատարկախոսության խորհուրդ եւ մարտի 1-ի դեպքերը պարտակող գրպանային հանձնաժողով:

Բնական է, որ այս ամենն արվում է եվրոպական կառույցների բարեհաճությունը նվաճելու համար: Խաղում են ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւ: Սակայն ոչ միայն դա է դրդում այս հանցավոր ռեժիմին փոխել իր վարքագիծը: Նրանք փորձում են տիրել նախաձեռնությանը եւ հանդես գալ քաղաքական գործընթացները վերահսկողի, թելադրողի դերում: Այդ իսկ պատճառով զգոնության կոչ եմ անում մեր Շարժման հարյուր հազարավոր մասնակիցներին:

Երեւանի քաղաքապետարանը մերժեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համախողովրդական շարժման անցկացվելիք հանրահավաքը: Դա իրենց խնդիրն է: Իսկ մեր խնդիրն է լինել հետեւողական ու վճռական մեր արդար պայքարում: Ես նախընտրում եմ հավաքվել Ազատության հրապարակում: Այլ վայր գնալը կնշանակի տրվել իշխանությունների խաբկանքին եւ խաղալ իրենց մշակած խաղը:

Ես նախընտրում եմ տեսնել մեր համակիրներին Ազատության հրապարակում:
Ես նախընտրում եմ լսել մեր նախագահին Ազատության հրապարակում:
Ես նախընտրում եմ հավաքվել Ազատության հրապարակում, որը սպասում է մեզ՝ իր տիրոջը:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:
 
Հ.Գ. Ի պատասխան Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա մեկնելու մոլուցքով տառապող իշխանական բամբասկոտ լրտավամիջոցների ծախու մեկնաբանությունների, ցանկանում եմ մի կարեւոր հակաառաջարկ անել ՀՀ փառապանծ Գլխավոր դատախազությանը: Քանի որ հանրային քննարկումների արդյունքում աստիճանաբար բացահայտվում է այն հիմնարար դերը, որն ունեցել է Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի սպանդի կազմակերպման ու համակարգման գործում, առաջարկում եմ մարտի 1-ի հետաքննության շրջանակներում նրան դասել որպես «կասկածյալ» եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել «հանրապետությունից չբացակայելը»: Թե չէ, ով գիտի, գուցե իր հերթական «եվրատեսիլային» շրջագայություններից մեկի ժամանակ նա որոշի թաքնվել արտերկրում եւ խուսափել նախաքննությունից:

---
Խմբագրական (Հայկ)՝

ԲուռնաշաՄիակաՆեմեցային բաշիբոզուկների ի հայտ գալը համարում եմ նրանց կողմից փրփուրներից բռնվելու վերջին ճիգ: Նրանց «ոգևորությունը» ոչ այլ ինչ է, եթե ոչ անկյուն մղված առնետի վերջին ճղճղոց:

Մխչյանի Մկան կողմից ԱԺ նախագահի պաշտոնի «հետաքրքրությունն» էլ  կապված է ավազակների մեջ ապահովության պատրանք ստեղծելու հետ, անխուսափելի նախագահական և խորհրդարանական վերընտրություններից առաջ: Այն է՝ հանրապետության երկրորդ պաշտոնը վերցնելով ցռան Թորոսիկից և հանձնելով ստորության վարպետ Մկանը:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Payqarի նկարը
Payqar 29 շաբաթ 5 օր առաջ – Աջակցվել է 29 շաբաթ 17 ժամ առաջ payqar.org
[Analysis]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA