Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Ծիծեռնակի հարցազրույցը Մելիսա Բրաունի հետ

7

Ծիծեռնակի հարցազրույցը Մելիսա Բրաունի հետ

Ծիծեռնակի հարցազրույցը Մելիսա Բրաունի հետ

- Ինչպիսի՞ն է Հայաստանի ներկայիս մթնլորոտը:

-
Մեծ սպասելիքներ կան հունիսի 20-ից: Հսկա հույսեր: Ոչ միայն Շարժման ակտիվ
անդամների, այլ ողջ հասարակության կողմից: Մարդիկ ամբողջ ժամանակ մոտս են
գալիս և ինձ հարցնում դրա մասին. այնպիսի մարդիկ, որոնք մինչ այդ զանազան
պատճառներով օժանդակություն չեն հայտնել, մարդիկ, որոնք գուցեև Սերժ
Սարգսյանի օգտին են քվեարկել: Բոլորը դրական փոփոխության հույս ունեն:
Փոփոխությունն, անշուշտ, մեկ գիշերվա մեջ տեղի չի ունենա, հունիսի 20-ը
կլինի ճիշտ ուղղությամբ ևս մեկ քայլ, ոչ վերջնական լուծում: Եվ, ես
կարծում եմ, մարդիկ դա հասկանում են: Մեր շարժումը շարունակելու է լինել
օրինական, խաղաղ, կենսախինդ, ինչպես եղել է ամբողջ ժամանակ: Եվ այդ իսկ
պատճառով մեր հաղթանակը, գալուց հետո, տևական է լինելու: Կառավարությունն,
իհարկե, մինչ այժմ մերժել է հանրահավաքի արտոնումը՝ թերևս այն հույսով, թե
դա տեղի չի ունենա, կամ թերևս հույս ունենալով մեզ սադրելու այնպիսի
քայլերի, որոնք, իրենց կարծիքով, կարդարացնեն մի նոր բախում: Սակայն
դրանցից ոչ մեկը տեղի չի ունենալու: Մենք շարունակելու ենք պայքարել
ժողովրդավարության համար խաղաղ ու օրինական կերպով, իսկ ռեժիմը
շարունակելու է քայքայվել: Այնպես որ, դա սոսկ ժամանակի խնդիր է:

- Ձեր կարծիքով, որո՞նք էին մարտի 1-ի և հաջորդած իրադարձություններին նպաստած հիմնական գործոնները:

-
Հիմնական գործոնը ապօրինի կերպով իշխանությանը կառչած մնալու ռեժիմի
վճռականությունն էր, վճռականությունը թույլ չտալու, որ ժողովրդի ձայնը
լսելի դառա:

- Ո՞րն է քաղբանտարկյալների կանանց, մայրերի, քույրերի ու եղբայրների դերը Հայաստանի այսօրվա անցուդարձի մեջ:

-
Մենք կանգնած ենք ժողովրդի կողքին, և ժողովուրդն էլ կանգնած է մեր կողքին;
Ես մեծ տարբերություն չեմ տեսնում մեզնից նրանց մեջ, որոնք փաստացի
ընտանիքի անդամներ ունեն բանտերում, և նրանց, ովքեր պարզապես չեն կարող
հանդուրժել Հայաստանում քաղբանտարկյանլների գոյության փաստը: Այս հարցում
մենք բոլորս մեկ ընտանիք ենք:

- Քաղբանտարկյալների կանանց ու մայրերի կազմակերպությունը նոր հեռանկար կամ հարց հրապարակ հանու՞մ է:

-
Կարծում եմ՝ այո՝ այն իմաստով, որ մենք ներկայացնում ենք մարդկային դեմքն
այն ամենի, ինչ ոմանք կկամենային անտեսել որպես սոսկ քաղաքական պայքար:

- Ինչպիսի՞ն են քաղբանտարկյալների բանտային պայմանները:

-
Որքանով ինձ է հայտնի, նրանք շատ փոքր խցերում են, որոնք ունեն երուսից
մինչև տասական մահճակալ և մեկական զուգարան: Փոքրիկ տարածություն
շարժվելու համար, քիչ ժամանակ հատկացնելով կամ բոլորովին չհատկացնելով
վարժությունների համար: Իմ ամուսինը նախկին ՊԱԿ-ում է, և ասում են՝ այնտեղ
ավելի մարդկային են վարվում բանտարկյալների հետ: Ենթադրում եմ, որ
Նուբարաշենում ու Սովետաշենում շատ ավելի վատ է: Սակայն իրականում դա մի
հարց է, որ պետք է ուղղել հենց իրենց՝ բանտարկյալներին:

- Ինչպիսի՞ն է քաղբանտարկյալների ընտանիքների վիճակը:

-
Շատերն իսկապես մարտնչում են մի կերպ ապրելու համար, քանի որ իրենց
ընտանիքների միակ հաց վաստակողները՝ իրենց հայրերն ու որդիները, բանտում
են: Բանտարկյալներից ոմանք առողջական լուրջ մտահոգություններ ունեն, որոնց
մեծ մասն՝ իբրև կալանավայրերում նրանց ծեծելու և նրանց հետ վատ վարվելու
ուղղակի հետևանք: Շատ ընտանիքների անդամներ հալածվել և հարցաքննվել են
իշխանությունների կողմից, հեռացվել են իրենց աշխատանքներից և նույնիսկ
ձերբակալվել: Դրականն այն է, որ մենք ամբողջ ժամանակ տեսնում ենք միմյանց
և զրուցում իրար հետ զանազան դատավարությունների ընթացքում, Հյուսիսային
պողոտայում, և դա սփոփանքի ու սատարման հսկայական աղբյուր է:

-
Ինչպիսի՞ պատասխաններ/արձագանքներ եք ստացել Հայաստանի ժողովրդից,
Հայաստանի Հանրապետության կառավարությունից և միջազգային հանրությունից:

-
Ժողովրդից ստացած պատասխանն ապշեցուցիչ էր: Մարդիկ դուրս են գալիս տաս
տարվա վախից ու անտարբերությունից, իսկ դա հրաշալի բան է:
Կառավարությունը, առնվազն՝ վերևներում, անբեկանելիորեն համառ է: Ենթադրում
եմ, որ նրանք միմյանցից վախենալու ավելի շատ բան ունեն, քան Հայաստանի
ժողովրդից կամ միջազգային հանրությունից: Կամ դա է, կամ էլ պարզապես
մոլագար են. Ես նախընտրում եմ առաջին բացատրությունը: Մեր հույսն այն է,
որ նրանց ծառայող պարկեշտ մարդիկ, ներառյալ ոստիկաններն ու անվտանգության
այլ ծառայողներ, որոնց հետ մենք ամեն օր կապի մեջ ենք, կհոգնեն բանդիտների
ու օլիգարխների փոքր խմբի շահերին ծառայելու համար գործածվելուց: Ինձ
պատմել են, որ անցյալ օրը մի դատավոր, ակնհայտորեն անմեղ մարդու երեք
տարվա բանտարկության դատապարտելուց հետո, լաց է եղել դատարանում: Դա լավ
նշան է, և այլ դեպքեր էլ կան:

Ինչ վերաբերում է միջազգային
հանրությանը, մենք հանդիպել ենք այստեղ ժամանած զանազան միջազգային
պատվիրակությունների հետ, և, կարծում եմ, մեր տեսակետները նրանց բավական
պատկերացում են տվել այն մասին, թե իրականում ինչ է կատարվում, և դա
այսկամայն չափով ազդեցություն է թողել վերադարձից հետո նրանց
գործողությունների վրա:

- Ձեր կարիքով, ո՞րն է Սերժ Սարգսյանի ռազմավարությունը: Որևէ նպատակակետ ունի՞:

-
Պատկերացնել իսկ չեմ կարող: Ենթադրում եմ, որ հույս է տածում, թե այս
ամենը ցրվելու է: Սակայն դա չի լինելու: Չի լինելու, մինչև Հայաստանում
չվերականգնվեն ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքներն ու
ազատությունները:

- Ի՞նչ լուծումներ կառաջարկեիք ներկա իրադրության
համար: Կա՞ն վիճակից դուրս գալու համար այնպիսի քայլեր, որ Սերժ Սարգսյանն
ու կոալիցիոն կառավարությունը կարող են նախաձեռնել այս իրավիճակում և
պարզերես դուրս գալ:

- Պարզերես դուրս գալ չեն կարող: Ես
ներողամտությունը կամ հատուցումը չեմ բացառում, սակայն պարզերես դուրս
գալու մասին նրանք պետք է մոռանան: Լուծումը պարզապես այն է, որ թողնեն,
որ ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարկությունը գոյություն
ունենան, և ամեն բան իր տեղն ընկնի: Դադարեցնեն անմեղ մարդկանց
ձերբակալությունները: Դադարեցնեն ընտրություններ կեղծելը: Դադարեցնեն
անկախ մամուլը փակելը: Դադարեցնեն հանրահավաքների իրավունքը խախտելը: Այս
վերջինը վերաբերում է ոչ միայն հանրային հանրահավաքներին, այլ նաև ավելի
փոքր հավաքներին ու սեմինարներին: Երեկ Կանանց Քաղաքացիական
Նախաձեռնության կազմակերպած սեմինարը չկայացավ, որովհետև վերջին պահին
Կոնգրես հյուրանոցը որոշեց նրանց չտրամադրել այն դահլիճը, որ նրանք վարձել
էին շաբաթներ առաջ: Իսկ այսօր էլ երիտասարդների կոնգրեսը կասեցվեց: Նրանց
բազմաթիվ հյուրանոցներ ու այլ շենքեր մերժել էին, բայց ի վերջո Աշոտ
Բլեյանի դպրոցում նրանց սրահ էր տրամադրվել: Սակայն երբ տեղ են հասել,
նրանց դիմավորել է ոստիկանությունը՝ բացատրելով, որ կրթության նախարարը
մերժել է արտոնելու ժողովը: Երբ որոշել են իրենց ժողովն անել դպրոցից
դուրս բաց տարածության մեջ, նրանց ասել են, որ չարտոնված հանրահավաք են
անում, և ցրել են: Ահավոր է, չէ՞:

- Ի՞նչ կարող են անել Հայաստանի և դրսի հայերը:

- Ես դա թողնում եմ իրենց սեփական խղճին:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Պողոս Պետրոսի նկարը
Պողոս Պետրոս 28 շաբաթ 6 օր առաջ – Աջակցվել է 28 շաբաթ 5 օր առաջ tzitzernak.blogspot.com
[World]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA