Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

"Forbes"-ի գլխավոր մարտավարը բացահայտում է

5

"Forbes"-ի գլխավոր մարտավարը բացահայտում է

«Forbesե-ի գլխավոր մարտավարը բացահայտում է

Հունիսի 18-ին Ուոթերթաունում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գործող «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարանե (ԱՀԳԹ) կազմակերպության շենքում տեղի է ունեցել շնորհանդես նվիրված Վահան Ճանճիկյանի «Even Buffet isn՛t Perfectե բառախաղային վերնագրով նոր գրքի լույս ընծայմանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթրե շաբաթաթերթը:

Գրքի «Ի՞նչ կարող ես (եւ չես կարող) սովորել աշխարհի խոշորագույն ներդնողիցե ենթավերնագիրը որոշ բան հուշում է հատորի հեղինակի մասին: Պարզվում է` Ճանճիկյանը «Forbesե հանդեսի ներդրումային բաժնի գլխավոր մարտավարն է, «Forbesե-ի ներդնողների խորհրդատու ինստիտուտի գործադիր տնօրենը եւ «Forbes Growth Investorե եւ «Special Situation Surveyե ներդրումային տեղեկատու պարբերականների խմբագիրը: Նա նաեւ Hillview Capital Advisors, LLC անկախ խորհրդատվական ֆիրմայի ներդրումային հանձնաժողովի անդամ է:

Ճանճիկյանը կապիտալի շուկայի տեսության եւ այլ հարակից նյութերի վերաբերյալ բազում հրապարակային դասախոսություններ է կարդացել ինչպես պրոֆեսիոնալ մակարդակի մենեջերների, այնպես էլ մանրածախ առեւտրի ներդնողների առաջ: Նա չգերազանցված մասնագետ է համարվում այդ բնագավառում:

Ավարտել է Վիլլանովա համալսարանը, այնուհետեւ մագիստրատուրայի բաժնում սովորել եւ հետագայում ֆինանսների գծով դոկտորական է պաշտպանել Վիրջինիա տեխնոլոգիական համալսարանում, նրան է շնորհվել «Չարտերային ֆինանսական մեկնաբանե պատվավոր կոչումը: Դասավանդել է հաշվապահություն, տնտեսագիտություն եւ հարակից առարկաներ Դելավար, Հյուսիսարեւելյան եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում, ինչպես նաեւ Բոստոն քոլեջում: Ուսումնասիրություններն ու հոդվածները տպագրվել են բազմաթիվ մասնագիտական պարբերականներում, այդ թվում՝ «Forbesե-ի էջերում եւ Forbes.com կայքում: Նրան հաճախ են հյուրընկալում հեռուստատեսային եւ ռադիոկայանների ծրագրերում` լսելու իր հեղինակավոր կարծիքը գործարար շրջանակներին վերաբերող ամենատարբեր հարցերի մասին: «Ուոլ սթրիթ ջոռնըլըե, «Բոստոն գլոբըե, «Բարոնզըե, «Վաշինգտոն փոստըե եւ այլ հեղինակավոր պարբերականներ հաճախ են մեջբերումներ անում նրա գրություններից: Նա համահեղինակն է եւ խմբագիրը «Forbes Stock Market Courseե ուսումնական ձեռնարկի:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

nazarianի նկարը
nazarian 28 շաբաթ 2 օր առաջ – Աջակցվել է 27 շաբաթ 5 օր առաջ azg.am
[Economy & Inequality]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA