ԾԱՆՐ ՕՐԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

3

ԾԱՆՐ ՕՐԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

[Politics]   hzh.am

Մինչ
Ռուսաստանից սիրուն կադրեր են ստացվում Սերժ
Սարգսյանի մոսկովյան հանդիպումներից, ռուսաստանյան
մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ
Սարգսյանն իրականում բավական դժվար օրեր է
անցկացնում այնտեղ, ու ժպտադեմ կադրերից այնկողմ
տեղի են ունենում ծանր խոսակցություններ:


 


Ինչպես տեղեկացնում են մեր
աղբյուրները, Ռուսաստանը Սերժ Սարգսյանին հստակ
զգուշացրել է` քիչ սիլի-բիլի անել ՆԱՏՕ-ի հետ:
Սերժ Սարգսյանին Մոսկվայում հստակ հասկացրել են
նաեւ` խաղեր չտալ Եվրամիության հետ (խոսքը
լեհ-շվեդական Արեւելյան համագործակցության
ծրագրի մասին է, որով, մասնավորապես, նախատեսվում
է ոչ վիզային ռեժիմ եւ ազատ առեւտրի գոտի հաստատել
ԱՊՀ 6 երկրների, այդ թվում` Հայաստանի հետ): Այլ
կերպ ասած, Ռուսաստանը ճնշում է գործադրում
Հայաստանի վրա, որպեսզի վերջինիս պահի իր
ազդեցության ոլորտում եւ այդ կերպ պահպանի իր
մոնոպոլ տնտեսական եւ քաղաքական դիրքերը
Հայաստանում: Այսինքն` Հայաստանին պարտադրվում է,
կոպիտ ասած, յան տալ ԵՄ նախագծից եւ մտնել
Եվրազես, որի անդամների` Ռուսաստանի, Բելառուսի եւ
միջինասիական պետությունների միջեւ եւս գործում է
ազատ առեւտրի գոտի, միասնական մաքսային գոտի եւ
այլն: Այսինքն` Ռուսաստանը, հաշվի առնելով այն, որ
Սերժ Սարգսյանը Հայաստանում ժողովրդականություն չի
վայելում եւ հենարան չունի, նրան դեմ է տվել
պատին` թելադրելով խաղի իր կանոնները: Ու այս
ամենին զուգահեռ, Հայաստանի առաջ դրվել են բավական
տհաճ մի քանի հարցեր: ՌԴ ներքին գործերի նախարար
Ռաշիդ Նուրգալիեւը, ով օրեր առաջ գտնվում էր
Հայաստանում, ըստ իրազեկ աղբյուրներից ստացած մեր
տեղեկությունների, լուրջ քննարկման թեմա է դարձրել
Հայաստանի ղեկավարության կապերը Ռուսաստանի
քրեական աշխարհի հետ: Նուրգալիեւը պարզ հասկացրել
է, որ իրենց ամենեւին դուր չի գալիս, որ Հայաստանի
ղեկավար ներկայացուցիչները տնտեսական
գործունեություն են իրականացնում Ռուսաստանի
քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, որ
Ռուսաստանի քրեական աշխարհն այստեղ փողեր է
լվանում, եւ որ Հայաստանի իշխանությունները տանիք
են կանգնում Ռուսաստանի քրեական աշխարհի
հեղինակություններին: Եւ ի դեպ, այդ մասով
համակարգումն իրականացնում է Սերժ Սարգսյանի
եղբայրը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը: Նկատենք,
որ վերջին շրջանում ռուսաստանցի մի քանի քրեական
հեղինակություններ պարզապես բուն են դրել
Հայաստանում: Ռուսաստանցի գողերն արդեն այնքան
պռախոդ են ստացել Հայաստանում, որ ոչ միայն
իրենց գողական սխոդկաներն են այստեղ անցկացնում,
այլ նաեւ այստեղի հանցավոր աշխարհի
ներկայացուցիչների միջեւ ծագած հարցերն են լուծում
(այս մասին` մեր առաջիկա համարներից մեկում): Մի
խոսքով, Ռուսաստանն այժմ փորձելու է ճնշումներ
գործադրել Հայաստանի վրա` սույն երեւույթները
վերացնելու համար: Ընդ որում, ՌԴ ՆԳ նախարարը, ըստ
իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, այս
մասին մեր իշխանությունների հետ խոսել է բավական
խիստ տոնով: Այժմ Հայաստանի իշխանությանը, ըստ
իրազեկ աղբյուրների, մտահոգում է նաեւ Ռուսաստանի
հետ կապված մեկ այլ խնդիր: ՀՀ իշխանությունները
խիստ մտահոգված են, որ տապալվեց ՀՀ առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանին Մոսկվայում որպես
արեւմտամետ ուժ ներկայացնելու ծրագիրը: Այսինքն`
Ռուսաստանում հստակ հասկացել են, որ
Տեր-Պետրոսյանը գալիս է ոչ թե երկրի արտաքին
քաղաքականության վեկտորները փոխելու, այլ գալիս է
երկրում կարգուկանոն հաստատելու համար: Ի դեպ,
իշխանական մեր աղբյուրներից ստացած
տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը ճնշումներ
է բանեցնում, որպեսզի Հայաստանում
իշխանությունները վերջ տան ռեպրեսիաներին`
միաժամանակ նաեւ թափանցիկ ակնարկներով մեր
իշխանությանը հասկացնելով, որ այստեղ վերջ տրվի
իշխանության կողմից իրենց երկրի` Ռուսաստանի անվան
շահարկումներին: Խոսքն այն մասին է, որ Սերժ
Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Պուտինին`
նախագահական ընտրություններից առաջ եւ դրանց
ընթացքում իրեն ցույց տված աջակցության համար:
Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր անունը
շահարկելով` իր երկրի վարկը Հայաստանում կտրուկ
ընկնում է:   


Հ.Գ. Սերժ Սարգսյանի պաշտոնական
առաջին այցը Ռուսաստան այնպես է տապալվել, որ Սերժ
Սարգսյանի նախապես ծրագրված, այցի նախնական
արդյունքներն ամփոփող ասուլիսը երեկ չեղյալ է
հայտարարվել ու չի կայացել: Ինչպես տեղեկացնում են
Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրները, Սերժ
Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի խոսակցությունն
ընդհանրապես բավական անհաջող է ստացվել: Զրույցի
մեծ մասը նվիրված է եղել Հայաստանում ստեղծված
ներքաղաքական իրավիճակին, ընդ որում` ՌԴ նախագահը
հստակ ասել է Սերժ Սարգսյանին, որ պետք է վերջ
տրվի ՀՀ-ի ներսում իրականացվող ռեպրեսիաներին:
Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ Մեդվեդեւին
հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:
Առաջին անգամ նա իր այդ հրավերը Մեդվեդեւին
փոխանցել էր Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ:
Մեդվեդեւը երեկ ի վերջո արձագանքել է հրավերին:
Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանում
կհյուրընկալվի միայն երկրի ներսում քաղաքական
իրավիճակի կայունացումից հետո: Ի դեպ, այն, որ
այցը տապալվել է, անզեն աչքով էլ տեսանելի է: Բանն
այն է, որ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը
վերջինիս այցի շրջանակներում մի քանի անգամ միասին
հրապարակային հայտարարություններ են արել, որոնք
այդպես էլ դուրս չեն եկել ստանդարտ զուտ
արարողակարգային հայտարարությունների սահմաններից,
ասենք` երկու երկրների դարավոր բարեկամության,
գիտության, մշակույթի ոլորտներում
համագործակցության, ապրանքաշրջանառության եւ այլնի
մասին:


ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

nazarianի նկարը
nazarian – 1 year 37 շաբաթ առաջ
0

sat lav hayer jan lav eq

sat lav hayer jan lav eq asxatum

Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Quick Sign Up on Khosq

Please choose a password for your account; it must be no more than 30 characters.
CAPTCHA
Image CAPTCHA

Վերջին Կարծիքները

nazarian
Love it :)
(24 շաբաթ 1 օր առաջ)
aren
Canot em patmvacqin, ev
(26 շաբաթ 4 օր առաջ)
fanddorian
Շնորհակալությո
(30 շաբաթ 3 օր առաջ)
Vikul
Apres...
(30 շաբաթ 3 օր առաջ)
fanddorian
Verjn a!!!
(30 շաբաթ 3 օր առաջ)
astghik zvezda
ays film@ korekt dzevov
(33 շաբաթ 5 ժամ առաջ)
Vanasb
I dont know if this is funny
(36 շաբաթ 2 օր առաջ)
MM
Karcum em vor Zarikin e
(38 շաբաթ 5 օր առաջ)