4

Քաղաքական բանտարկյալ Աշոտ Զաքարյանի կոչը հանրությանը

Քաղաքական բանտարկյալ Աշոտ Զաքարյանի կոչը հանրությանը 

Սիրելի Հայրենակիցներ, 

Հինգ ամիս է անցել այն ֆարսից, ինչն անվանում են ՀՀ նախագահական ընտրություններ, որի արդյունքում նախագահ չընտրված անձը հռչակվեց երկրի նախագահ, ուզուրպացնելով իշխանությունը` սեփական ժողովրդի կյանքի և արյան գնով, իսկ ժողովրդի մի մասին մինչ օրս պահում են բռնապետական զնդաններում: Այս ամենը խոսում է ներկայիս վարչախմբի թուլության ու տկարամտության մասին, քանզի նրանք չեն վայելում Հայ Ժողովրդի մեծ մասի հարգանքն ու վստահությունը: 

Ներկայիս իշխանությունը նախկինի վերարտադրությունն է իր գործելակերպով, վարքով ու բիրտ բարքերով, ամենակուլ անմարդկային` իշխանական մամլիչ մեքենայի կերպարանքով, իշխանություններն այսօր սարսափած են համաժողովրդական հուժկու շարժումից, գիտակցում են, որ մոտ է հատուցման պահը և աստիճանաբար ընկրկում են արտաքին ճնշումների առաջ: Մեր հոգին ամուր է, կամքը` անկոտրում, ուստի, կոչ եմ անում ձեզ պայքարել ձեր իրավունքների և ազատության, հիրավի ազատ երկրում ապրելու համար: 

Որպես Ձեր զավակն ու եղբայրը, հաղորդում եմ բոլորին, հունիսի 28-ին մասնակցեք Գյումրու ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ու ձեր ակտիվ մասնակցությունը բերեք ձեր իրավունքների և ազատության պայքարի գործում:  
 
 

Քաղաքական բանտարկյալ` Աշոտ  Զաքարյան 

25 հուսիսի, 2008 թ.

bekaisaի նկարը
(145) – 2 տարի 9 շաբաթ առաջ – Աջակցվել է 2 տարի 9 շաբաթ առաջ

Գրեք Ձեր կարծիքը

Գրանցվել է: 30/06/2008
Name:
Location:
About:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Վերջին Կարծիքները

qeut3 շաբաթ 4 օր առաջ
Anonymousի նկարը
good9 շաբաթ 4 օր առաջ
Anonymousի նկարը
То что случилось 18 июля это9 շաբաթ 6 օր առաջ
Mherի նկարը
really good.10 շաբաթ 5 օր առաջ
Payqarի նկարը
GOOD13 շաբաթ 3 օր առաջ
G_O_Rի նկարը
Great!!! I'll try to be13 շաբաթ 4 օր առաջ
Diva1ի նկարը
Nice.... I'll be sure to be13 շաբաթ 5 օր առաջ
Neoի նկարը