Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Մատաղիսի գործի հակափաստարկ

3

Մատաղիսի գործի հակափաստարկ

Թիվ 90800104 քրեական գործի նկարագրություն

Թիվ 90800104 գործի հակիրճ նկարագրությունը:
 ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրանցքում հայտնաբերվել են թիվ 33651 զորամասի շարքային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի /2004թ. հունվարի 9-ին/ և Ռոման Եղիազարյանի /2004թ. հունվարի 10-ի/ դիակները` բռնության հետքերով:

Մարտակերտի զինվորական դատախազության կողմից գլխավորությամբ Մարտակերտի զինվորական դատախազի տեղակալ Ս.Զաքարյանի ստեղծվում է քննչական խումբ սույն սպաննությունները քննելու համար: Այդ ընթացքում կալանավորվում են մի շարք անձինք` Վ.Առաքելյանը, Ա.Թադևոսյանը, Ա.Ալեքսանյանը, Ղ. Եգորյանը, Ս. Պողոսյանը, Բաղդասարյանը, Մկրտչյանը, Հակոբյանը, Սարգսյանը, Հարությունյանը, Շիրինյանը, Միկինյանը, Գոքոյանը, Վ. Հովհաննիսյանը, Ե. Պետրոսյանը, Ա. Գրիգորյանը, իսկ նրանցից Ղ. Եգորյանին, Ս. Պողոսյանին, Վ. Հովհաննիսյանին,  Ե. Պետրոսյանին, Ա. Գրիգորյանին    մեղադրում են Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Այդ մեղադրանքը տևում է շուրջ 5 ամիս:

2004թ. փետրվարի 23-ին ՀՀ Զինդատախազ Ջհանգիրյանի հրամանով անհայտ պառճառով սույն քրեական գործի քննչական խմբի ղեկավար է նշանակվում Արմեն Հակոբյանը:

2004թ. հունվարի 11-ին սույն գործով վկա հանդիսացող շարքային Արման Գրիքորյանը փախնում է զորամասից:

2004թ. հունվարի 12-ին սույն գործով վկա հանդիսացող շարքային Արման Գրիքորյանը ցուցմունք ` տալիս այն մասին, որ 2003թ-ի դեկտեմբերի 24-ին, ժամը 21:30-ի սահմաններում գտվել է զորամասի զուգարանի շինության մոտ և լսել, պարիսպի մյուս կողմում ինչպես են համածառայողներ Ղևոնդ Հմայակի Եգորյանը, Վահե Վրեժի Հովհաննիսյանը, Երվանդ Գագիկի Պետրոսյանը, Սամվել Թորգոմի Պողոսյանը ծեծի ենթարկել Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին:
2004թ. հունվարի 13-ին Արման Գրիգորյանը  իր 12.01.2004թ-իցուցմունքները պնդեում է Ե.Պետրոսյանի, Վ. Հովհաննիսյանի Վ. Հովհաննիսյանի, Ղ. եգորյանի և Ս. Պողոսյանի առերես հարցաքննությունների ժամանակ:

2004թ. հունվարի 23-ին սույն գործով վկա հանդիսացող շարքային Հարություն Հակոբյանը  ցուցմունք  է տալիս այն մասին, որ Սամվել Պողոսյանը իրեն պատմել է  2003թ-ի դեկտեմբերի 24-ին, երեկոյան զորամասի պատի մոտ, պարիսպի մյուս կողմում ինչպես են համածառայողներ Ղևոնդ Հմայակի Եգորյանը, Վահե Վրեժի Հովհաննիսյանը, Երվանդ Գագիկի Պետրոսյանը, Սամվել Թորգոմի Պողոսյանը ծեծի ենթարկել, սպանել և գցել ջուրը Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին:

2004թ. մարտի 6-ին վկա Արման Գրիգորյանը ցուցմունքներ է տալիս զորամասի հրամանատարության սպանություններին առնչություն ունենալու վերաբերյալ /վկան հայտնում է, որ
»Իվանն է սպանել… հրամանատարն ու զամպոլիտն են գցել ջուրը«/:

2004թ. ապրիլի 19-ին ԼՂՀ ՊԲ թիվ 33651 զորամասի հրամանատարի իրավական հարցերով օգնական, կապիտան Մնացական Ավագյանի կողմից դիակների հայտնաբերումից շուրջ  չորս ամիս անց Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժին է ներկայացվում մի ծրար, որն ըստ նրա հայտնաբերվել է իր կողմից 2003թ. դեկտեմբերի 25-ին Մատաղիս գյուղի ջրանցքի ջրաչափի շինության մեջ:

 2004թ. ապրիլի 19-ին առանց համապատասխան որոշման կալանավորվում են Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և վկայի կարգավիճակով պահվում են քննչական սենյակներում և խցերում: Այս օրերի ընթացքում Ռ. Սարգսյանը ծեծի, բռնությունների, բարոյահոգեբանական ճնշումների ազդեցության տակ տալիս է ինքնախոստովանական ցուցմունքներ: 2004թ. ապրիլի 24-ին Ռազմիկ Սարգսյանը. կրկին վկայի կարգավիճակով խոստովանական ցուցմունք է տալիս, որի հիման վրա նոր մեցադրանք է առաջադրվում Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանությաների կատարման համար:

2004թ. սեպտեմբերի 22-ին խախտելով ընդատության սկզբունքը, քրեական գործը ուղարկվում է ԼՂՀ, Ստեփանակերտ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, ըստ մեղադրանքի Վահե Հովհաննիսյան, Երվանդ  Պետրոսյան ՀՀ ՔՐ օր-ի 38-359 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 375 հոդվածի 1-ին մասով, Ղեվոնդ Եգորյան  ՀՀ ՔՐ օր-ի 38-359 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ռազմիկ Սարգսյան, Արայիկ Զալյան, Մուսա Սերոբյան  ՀՀ ՔՐ օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին,5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով:

2004թ. մայիսի 13-ին ԼՂՀ, Ստեփանակերտ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Վ.Մանասարյանի Վահե Հովհաննիսյանին, Երվանդ  Պետրոսյանին, Ղեվոնդ Եգորյանին ազատում է կալանքից, Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին  դատապարտում է 15 տարի ազատազրկման:

Տուժողների իրավահաջորդների, պաշտպանական կողմի և դատախազություն  վերաքննիչ բողոքների հիման վրա 2005թ. օգոստոսի 3-ին գործի քննությունը սկսվում է ՀՀ Քրեական և Զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում:

2006 թ. մայիսի 30-ին ՀՀ Քրեական և Զինվորական գործերով Վերաքննիչ դատարամում ավարտվեց  Թիվ 90800104 քրեական գործը, որի արդյունքում արձակվում է մեղադրական դատավճիռ` ցմահ ազատազրկում` Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին: Այս դատավճիռը առանց որևէ պատճառաբանության, հիմնված Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա, առանց որևէ լրացուցիչ ապացույցների խստացնում է աննախադեպ խստացնում է առջին ատյանի կողմից արձակված դատավճիռը:
Չնայած այն հանգամանքի, որ գործում կան էական հակասություններ դեպքի օրվա, ժամի, վայրի և սպանության կատարման մեխանիզմների, դիակների վաղեմության փաստերի վերաբերյալ, չնայած այն բանի, որ պաշտպանական կողմի պահանջով /15 վկա/ և տուժողի իրավահաջորդի կողմից մատնանշած ոչ մի վկա չհրավիրվեց դատարան, չնայած առկա իրարամերժ տվյալների ԼՂՀ ՊԲ թիվ  33651 զորամասի հրամանների, մատյանների մեջ, հակասությունների դատաբժշկական փորձաքննությունների միջև, Վերաքննիչ դատարան  հրավիրված ընդամենը երեք վկաի և մեկ փարձագետի կողմից տրված ցուցմունքների հիման վրա: Վերաքննիչ դատարանը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոխեց ցմահ ազատազրկման:

Դեպքի նկարագրությունը, որի հիման վրա կայացվել է դատավճիռը: Ըստ Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած դատավճռի, Ռ. Սարգսյանի խոստովանական  ցուցմունքները ձեռք են բերվել օրինական ճանապարհով և համապատասխանում են իրականությանը: Այսինքն, Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության օրը հանդիսանում է 2003 թ. դեկտեմբերի 24-ը, ժամը 20:30- 21:00: Դեպքի վայրը հանդիսանում է Մատաղիսի կամրջի մոտ գտնվող ջրաչափի քիսաքանդ շինությունը: Սպանությունը տեղի է ունեցել ծեծի միջոցով, որի իրականացնողներն են եղել Ռ. Սարգսյանին, Ա. Զալյանին, Մ. Սերոբյանին: Ըստ դատավճռի, Ռ. Սարգսյանը 2003թ. դեկտեմբերի 23-ին երեկոյան ստանում է լուր, որ ծնողների կողմից »տուլիկ« է ուղարկվել նրան: Սակայն, այդ օրը նա չի գնում տուլիկը ստանալու, այլ գնում է դեկտեմբերի 24-ին երեկոյան: Վերցնելով »տուլիկը«, հասնելով ջրաչափի շինության մոտ Ռ. Սարգսյանը, Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը բացում են այն և օգտվում դրանից: Արդեն դուրս գալիս շինությունից հանդիպում են Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին: Վերջինս ասում է, որ Ռազմիկը տա »տուլիկը« իրեն: Երիտասարդների միջև վիճաբանություն է ծագում, և ծեծի արդյունքում տաս րոպեների ընթացքում Ռ. Եղիազարյանը և Հ. Մկրտումյանը (որը հանդիսացել է մարզիկ` ձյուդո մարզաձևի մրցույթների բազմակի մրցանակակիր, սև գոտի) սպանվում են: Երեք երիտասարդները լքում են շինությունը և գնում են զորամաս: Մոտ մի ժամ անց նրանք վերադառնում են և, ստուգելով, որ Հովսեփ Մկրտումյանը և Ռոման Եղիազարյանը մահացած են` դիակները որոշում են գցել ջուրը: Մեկը գցում են կամրջի վրայից, մյուսը` շինության կողքից, կամրջի սկզբնամասից:

Ռ. Սարգսյանի, Ա. Զալյանի, Մ. Սերոբյանի անմեղությունը ապացուցող տվյալները:
 
Հակասություններ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի, սպանության օրվա և ժամի վերաբերյալ:

- Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության և ջրում հայտնվելու օրը, որը, ըստ մեղադրող կողմի 2003թ-ի դեկտեմբերի 24-ն է բացառվում է, քանի որ ըստ դատաբժշկական փորձաքննության` Հովսեփ Մկրտումյանի մահը վրա է հասել դիահերձումից ոչ պակաս, քան մոտ 1-2 օր և ավելի առաջ` 2004 թվականի հունվարի 7-ին, իսկ Ռոման Եղիազարյանի մահը վրա է հասել ավելի քան 10-14 օր առաջ, հնարավոր է 2003 թվականի դեկտեմբերի   27-ին, 28-ին, 29-ին, 30-ին: /Հատոր 3, գ.թ. 102-107, 108-113/ Թիվ 16 /Հատոր 8, գ.թ. 97-99/ և 17 /Հատոր 8, գ.թ.100-101/ լրացուցիչ փորձաքննություններով, ևս բացառվում է, որ  Հովսեփ Մկրտումյանը և Ռոման Եղիազարյանը սպանվել են 2003թ. դեկտեմբերի 24-ին և նույն օրը գցվել ջուրը: Դրա  մասին է վկայում նաև  դիակների նեխման պրոցեսների ակնհայտ տարբերությունը: Ըստ դիակների դատաբժշկական փորձաքննության, դիակային բծերի նկարագրությունը փաստում է, որ Հովսեփ Մկրտումյանի մահը վրա է հասել դիահերձումից ոչ ուշ 24-36 ժամ առաջ, իսկ Ռոման Եղիազարյանինը` ավելի  քան  10-14 օր առաջ: Տարբեր օրերին կատարված սպանությունների մասին է վկայում նաև դիակների մոտ ուղեղի, սրտի, թոքի, լյարդի, փայծախի ուսումնասիրությունները և համեմատությունը:
- Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից այն հիմնավորումը, որ նրանք սպանվել և գցվել են ջուրը մոտ մեկ ժամվա ընթացքում չի համապատասխանում իրականությանը: Համաձայն թիվ 34/2 փորձագետի եզրակացության` Հովսեփ Մկրտումյանի դիակի նկարագրության մեջ նշված են կեղևացումներ, որոնք սկսվել են գոյանալ կենդանության օրոք: Հնարավոր չէր մեկ ժամվա ընթացքում տեղի ունենար կեղևացում, բացի այդ, եթե Հովսեփ Մկրտումյանի դիակը ենթադրյալ մահվանից անմիջապես հետո էր ընկել ջուրը` մեկ ժամվա ընթացքում, ինչպես պնդում է մեղադրող կողմը, ապա հնարավոր չէր նկարագրված կեղևացման պահպանում, քանի որ այդ կեղևացումը վերանում է մի քանի օրից: 

- Ըստ շարքային Վ. Մկրտչյանի /որը եղել է այդ օրը, այլ ոչ թե դեկտեմբերի 24-ին հերթապահ/ ցուցմունքների նա ծանրոցը ստացել է 2003թ. դեկտեմբերի 23-ին և նույն օրը փոխանցել է այդ ծանրոցը Ռ. Սարգսյանին: Բացի այդ, ծանրոց բերող մեքենան համաձայն Զաբուխի անցակետի տվյալների Մատաղիսում եղել է դեկտեմբերի 23-ին և դեկտեմբերի 24-ին ցերեկը արդեն հետ վերադառնալով Երևան անցնում է Զաբուխի անցակետը: Այսինքն, ծանրոցը հասել է KC պահակակետին դեկտեմբերի 23-ին և ըստ վկայի, այդ նույն օրը ծանրոցը փոխանցվել է Ռազմիկին:

Հակասություններ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի, սպանության վայրի վերաբերյալ:

- Ըստ մեղադրող կողմի սպանությունը տեղի է ունեցել կամրջից 7 մետր հեռավորության վրա գտնվող ջրաչափի կիսաքանդ շինությունում: Մինչդեռ վկաները  բղավոցներ են լսել  զորամասի պատի տակից, որը  գտնվում է կամրջից 200 մետր հեռավորության վրա: Կամրջի վրա կանգնած բոլոր ներքոհիշյալ վկաները` էդիկ, Մարետա, Մարուսյա Հարությունյանները, Սերյոժա  Սահակյանը մատնանշել են զորամասի պատի տակից եկող »վախ մամա ջան« ճիչերը: Բացի այդ, եթե 2004թ-ի դեկտեմբերի 24-ին կամրջի կողքի շինությունում իրոք տեղի ունենար վիճաբանություն` ծեծ, ջարդ, սպանություններ  հանգուցյալներ Հովսեփ Մկրտումյանի, Ռոման Եղիազարյանի և մեղադրյալմեր Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ, Զալյաին, Մուսա Սերոբյանի միջև, ապա  սույն գործով վկաները, որոնք 2004թ. դեկտեմբերի 24-ին երեկոյան գտնվել են կամրջի վրա` ենթադրյալ դեպքի վայրից 20 մետր հեռու, ոչ միայն կլսեին տեղի ունեցած ողբերգության ձայները, այլ նաև ականատես կլինեին:

- Բացի այդ, ըստ դեպքի վայրի զննության արձանագրության, ջրաչափի շինության մեջ չեն հայտնաբերվել արյան հետքեր, այն դեպքում երբ ըստ դատաբժշկական փորձաքննության սպանված Ռոման Եղիազարյանի մոտ կային շուրջ 25  արնահոսող վերքեր և Մկրտումյանի մոտ դիակը ջրից հանելու պահին քթից դեռ արյուն էր հոսում:

Դիակների հայտնաբերման տեղի և դիրքի հակասություններ:

Ըստ  Ռոման  Եղիազարյանի դիակի հայտնաբերման դեպքի վայրի զննության արձանագրության.»դիակը հայտնաբերվել է կամրջի ձախ կողմի եզրագծից հղված դեպի ներս 2մ հեռավորության վրա«: Սակայն ըստ մեղադրանքի, հիմնված Ռազմիկ Սարգսյանի խոստովանության վրա, Հովսեփ Մկրտումյանի դիակն են հայտնաբերել կամրջի ձախ կողմից, այլ ոչ թե Ռոման  Եղիազարյանինը: Սա ակնհայտ հակասություն է ներկայացված մեղադրանքի և իրական փաստերի միջև, և հիմնավորում է Ռազմիկ Սարգսյանի խոստովանության շինծու լինելը: Ռոման  Եղիազարյանի դիակի հայսնաբերման վայրը ևս հարց է առաջացնում,  եթե Ռոման Եղիազարյանը, գցվել է ջրանցքի մեջ` կամուրջի ձախ կողմի եզրագծից, ապա ինչպես է  նա կարողացել հայնտնվել կամրջի տակ դեպի ներս 2մ` ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ: Այստեղից հետեւում է, որ պետք է ենթադրել, որ նա եղել է կենդանի և կարողացել է հակառակ գետի հոսող ջրին լողալով  գնալ դեպի ներս` կամուրջի տակ 2 մետր, կամ էլ  Ռոման Եղիազարյանը գցվել է ջրանցքի մեջ կամրջի աջ եզրագծի կողմից և հոսող ջրի հետևանքով քշվել և կանգ է առել կամրջի տակ` ձախ կողմի եզրագծից հղված դեպի ներս 2մ:

Հակասություններ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի, սպանության մեխանիզմների վերաբերյալ:

- Ըստ 34/2 դատաբժշկական եզրակացության Հ. Մկրտումյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, թոքերի արյունազեղումից, որը հետևանք է գլխի, կրծքավանդակի համակցված փակ, բութ վնասվածքի: Այս նկարագրությունը փաստում է, որ Մկրտումյանը  ծեծի ենթարկված չի եղել, այլ նրա մահը վրա է հասել միանգամյա պրոֆեսիոնալ մահացու հարված հասցնելու հետևանքով, և ոչ թե մեղադրանքի համաձայն Ռազմիկ Սարգսյանի խոստովանականում նկարագրած ծեծի հետևանքով:

- Ըստ 35/3 դատաբժշկական եզրակացության »Եղիազարյանի դիակի վրա առկա  է տարբեր չափսերի 25 վերքեր, բազմաթիվ գեմատոմաներ, քերծվածքներ, արյունազեղումներ... որոնք կենդանի անձանց մոտ համարվում են առողջության ծանր վնաս առաջացնող սակայն տվյալ դեպքում չեն գտնվում ուղղակի պատճառական կապի մեջ մահվան պատճառի հետ:« »Եղիազարյանի մահը վրա է հասել պարանոցի շրջանում հարված ստանալուց հետո:« Այս նկարագրությունը փաստում է այն, որ մինչև սպանվելը Եղիազարյանը իրոք  ծեծի է ենթարկվել և ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, սակայն չի մահացել: Մեղադրական կողմի պնդմամբ` հիմնված Ռազմիկ Սարգսյանի խոստովանականի վրա, և Եղիզարյանը և Մկրտումյանը ծեծից հետո դեռ կենդանի են եղել և ձայներ են արձակել որից հետո նոր մեղադրյալները տեսել են որ նրանք մահացած են:   Հակասությունը նրանում է, որ արձանագրված  պարանոցի մահացու հարվածից հետո, արդեն մահացած Եղիազարյանը և Մկրտումյանը չէին կարող ձայներ հանել և »վախ մամա ջան« գոռալ:

Հակասություններ վկաների ցուցմունքների մեջ:

- Ըստ վկա  շարքային Արման Գրիգորյանի /հունվարի 12, 2004- մարտ, 2004/ 2003 թ-ի դեկտեմբերի 24-ին, ժամը 21:30-ի սահմաններում նա գտնվել է զորամասի զուգարանի շինության մոտ և վկայություն է տալիս թե պարիսպի մյուս կողմում ինչպես են համածառայողներ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը, Սամվել Պողոսյանը ծեծի են ենթարկել Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին: Այս վկան դիակների հայտնաբերումից անմիջապես հետո հունվարի 11-ին դիմել է զորամասից փախուստի և ձեռբակալվել է հունվարի 12-ին: Բացի այդ, չգիտես թե ինչպես նրա բաճկոնը հայտնվել է Ռ. Եղիազարյանի դիակի վրա: Այս վկան շուրջ 4 ամիս ցուցմունքներ է տվել հանգուցյալների մահվան հետ կապ ունեցոցղ տարբեր անձանց վերաբերյալ: Ի դեպ, առաջին անգամ նա է մատնանշում, որ Ռ. Եղիազարյանը սպանվել է վզին առմատուրայի հարվածից, որը 50 սանտիմետր էր: Նա էր, որ մատնանշում էր, որ հրամանատարությունը ուղղակի կապ ունի սպանությունների հետ: Սույն վկայի բոլոր ցուցմունքները դատավճռի մեջ նշվում են իբրև »սուտ մատնություն«:

- Ըստ վկա շարքային Հարություն Հակոբյանի /հունվարի 23, 2004/  Սամվել Պողոսյանը իրեն պատմել է  2003թ-ի դեկտեմբերի 24-ին, երեկոյան զորամասի պատի մոտ, պարիսպի մյուս կողմում թե ինչպես են համածառայողներ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը, Սամվել Պողոսյանը ծեծի ենթարկել, սպանել և գցել ջուրը Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին: Սույն վկայի բոլոր ցուցմունքները դատավճռի մեջ նշվում են իբրև »սուտ մատնություն«:

- Ըստ վկաներ` Գրետա Մնացականյանի, Մովսես  Մկրտումյանի և Սուրեն Հովհաննիսյանի 31.12.2003թ-ին, ցերեկը, երկու անգամ  23-00-77 բջջային հեռախոսահամարով խոսել են ԼՂՀ  Ռազմական Ոստիկանության  աշխատակից Վահրամի հետ, պարզել են  որ  »Հովսեփ Մկրտումյանը  գտնվել է Ռազմական Ոստիկանությունում և շուտով նրան տանելու են պոլկ«: Սույն վկաների ցուցմունքները առհասարակ չեն պատճառաբանվում դատավճռի մեջ:

-Ըստ  վկա  Արման Թադևոսյանի ցուցմունքի »…դեկտեմբերի 31-ին առավոտյան տողանին մեր գնդի զամպալիտը ասում է, որ այդ երկու հոգին որ փախել էին հիմա բռնել են, նրանք Ստեփանակերտի ոստիկանությունում են…« Սույն վկայի ցուցմունքը առհասարակ չի պատճառաբանվում դատավճռի մեջ:

- Ի սկզբանե, հունվար ամսից մինչև մարտ ամիս սույն քրեական գործը քննում էր  քննչական խումբ, որը ղեկավարում էր Ս.Զաքարյանը, իսկ հետո, երբ գործը հանձնվում է Արմեն Հակոբյանին, սկսվում են ի հայտ գալ նոր փաստարկներ: 19.04.04 թ-ին ՊԲ թիվ 33651 զորամասի հրամանատարի իրավական հարցերով օգնական, կապիտան Մնացական Ավագյանի կողմից Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժին է բերվում մի ծրար, որն ըստ նրա հայտնաբերվել է իր կողմից 2003թ. դեկտեմբերի 25-ին Մատաղիս գյուղի ջրանցքի ջրաչափի շինության մեջ /ի դեպ զորամասից դուրս տանող միակ ճանապարհը կամրջի վրայով էր/: Անհասկանալի է, թե ինչու Մնացական Ավագյանը  նույն օրը չի ներկայացրել համապատասխան մարմնին, ինչու է նա հետաքրքրություն ցուցաբերել թղթի այդ կտորի նկատմամբ և վերցրել այն,  կասկածելով, որ այդ նամակի ծրարը կարող է որևէ առնչություն ունենալ Ռոման  Եղիազարյանի և Հովսեփ  Մկրտումյանի կողմից զորամասը ինքնակամ լքելուն, և այն »գտնելուց« հետո միայն չորս ամիս անց է  ներկայացրել  Ստեփանակերտի ՌՈ բաժին: Եվ այս ծրարի ի հայտ գալը  փաստորեն հիմք հանդիսացավ գործի ամբողջ քննության շեղմանը  և այդ ծրարի հետ առնչություն ունեցող անձանց արհեստական մեղադրանք առաջադրելուն:

- Ծրարի հայտնաբերման փաստի վերաբերյալ մեկ այլ վկա, դասակի հրամանատար Գևորգ  Գրիգորյանը, որը շինություն և շինության մոտ տարածք մուտք է գործել Մնացական Ավագյանից առաջ` հայտնեց հետևյալը, որ »ոչ գարեջրի շիշ, ծրար շինությունում հաստատ չեմ տեսել« /ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի արձանագրություն գ.թ. 54-58/: Մնացական Ավագյանի իրարամերժ  ցուցմունքների մասին է խոսում նաև Մամվել Մինասյանի ցուցմունքնը, որը դատարանում ասաց, որ նա մի քրքրված ծրար է փոխանցել Մնացականին, մինչդեռ գործի նյութերում առկա է այդ ծրարը նորմալ վիճակում պահպանված:

Հակասություններ Ռ. Սարգսյանի խոստովանականի մեջ:

- Ռ. Սարգսյանը խոստովանական բոլոր ցուցմունքները տվել է գտնվելով ապօրինի անազատության մեջ ընդամենը 10 օր` ապրիլի 19-ից մինչև ապրիլի 29-ը 2004 թ.: Այդ ցուցմունքները դրվել են մեղադրանքի հիմքում, սակայն թեև Ռազմիկ Սարգսյանը խոստովանել է, որ ինքը, Ա. Զալյանը և Մ. Սերոբյանն են սպանել Հ. Մկրտումյանին և Ռ. Եղիազարյանին, միևնույն ժամանակ հայտնում է այնպիսի տվյալներ, որոնք բացառում են ոչ միայն նրանց կողմից սպանության  հետ առնչություն ունենալը, այլ նաև այն հանգամանքը, որ, իրոք, Ռազմիկ Սարգսյանը չի ճանաչել և երբևիցե չի տեսել հանգուցյալներին: Օրինակ, նա մատնանշում է, որ հանգուցյալները ակցենտ չունեին, խոսում էին սովորականի պես, մինչդեռ, Ռ. Եղիազարյանը խոսում էր ընդգծված թալինցու ակցենտով: Բացի այդ, Ռ. Սարգսյանը մատնանշում է դիակների փաստացի հայտնաբերումից հակառակ տեղեր: Իր խոստովանական ցուցմունքներում հանգուցյալներին նկարագրելիս Ռ. Սարգսյանը նշում է, որ Ռոմանը իր բոյին էր, իսկ Հովսեփը ավելի բոյով, մինչդեռ, Հովսեփը եղել է ակնհայտ կարճահասակ:

- Ըստ քննիչի արձանագրության, կան հակասություններ վկաների ցուցմունքների մեջ: Սակայն, նա ոչ միայն չի կատարում առերեսում, այլև որպես վկա 5 ժամ հարցաքննելուց հետո, նորից  նույն օրը մի քանի ժամ հետո`գիշերը, ժամը 22:35 վերսկսում է հարցաքննությունը:

- Ըստ Ռ. Սարգսյանի ցուցմունքների պարզ չէ, թե  ինչպես Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը հայտնվեցին  շինության մեջ և ինչպես նրանք իմացան տուլիկի մասին և սկսեցին վիճաբանել տուլիկի համար: Պարզ չէ, թե ինչու այդ երկու հոգին Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը, որոնք միմիանց հետ մտերիմ չէին, գնացել էին  սամովոլկա վաֆլի առնելու, հանկարցակի որոշեցին մտնեն շինություն, չգիտեն այնտեղ ովքեր են ինչ են անում, չգիտեն թե »վեշ կա չկա և  իրենց անծանոթ մարդկանցից  միանգամից հարցնեն  վեշը ումնա, կարաս տաս«: Ըստ նախաքննության հորինված վարկածի եթե Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը գնացել էին սամովոլկա վաֆլի գնելու, ապա ինչու նրանք պետք է վաֆլի չգնեին  և չիմանալով շինության մեջ գտվող անձանց և նրանց ծանրոցի մասին, մտնեին շինություն  և նման հարցեր տային վեշը ու՞մն ա, բա չէ վեշը տուր դուք գնացեք:

- Ի դեպ, դատախազ Անահիտ Եղիազարյանը Ռազմիկի այն ցուցմունքները, որը տրվել է վկայի կարգավիճակում, ազատությունից ապօրինի զրկված, խոշտանգված, ահաբեկված առանց փաստաբանի մասնակցության /ապրիլի 19-ից մինչև ապրիլի 29-ը, 2004թ/ տվել է 1-ին  կարգի անվանում: Իսկ այն ցուցմունքները, որոնցով Ռ. Սարգսյանը հրաժարվել է նախկինում տված ցուցմունքներից և պատճառաբանել է, որ այդ ցուցմունքները նա տվել է լինելով խոշտանգված` դատախազը այդ ցուցմունքները որակել է որպես 2-րդ կարգի ցուցմունքներ: 1-ին կարգի ցուցմունքները դրվել են դատավճռի հիմքում:

 

Պողոս Պետրոսի նկարը
Պողոս Պետրոս 27 շաբաթ 1 օր առաջ
[Human Rights]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA