Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Մատաղիսի գործի համառոտ տեղեկանքը

3

Մատաղիսի գործի համառոտ տեղեկանքը

Համառոտ տեղեկանք
ՀՀ քաղաքացիներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի
թիվ 90800104 քրեական գործի
վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշմամբ գործն ուղարկվել է նոր նախաքննության: Որոշման մեջ նշվել են մի շարք հանգամանքներ, որոնք պետք է պարզվեն նոր նախաքննության ընթացքում:
Ըստ պաշտպանական կողմի նախաքննությունն իրականացրած մարմինը չի կատարել Վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշումը: Այսպես.

1) Վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշման պահանջներից մեկը կայանում է հետևյալում.
- «... Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է ստուգել վկա Վահան Մկրտչյանի ցուցմունքներում նշված փաստարկները,
-   հետազոտել մատյանների զննում կատարելու վերաբերյալ 2004 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը,
-    հարցաքննել այնտեղ նշված զինծառայողներին,
- Վահան Մկրտչյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն և ձեռք բերված տվյալների հիման վրա հանգել համապատասխան հետևությունների ...»: (տես՝ որոշման 14-րդ էջը)

Վճռաբեկ դատարանի որոշման այս պահանջը կատարվել է միայն դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասով: Չի կատարվել 2004 թ-ի հունիսի 20-ի արձանագրությունում նշված անձանց հարցաքննությունը, միջոցներ չեն ձեռնարկվել Վահան Մկրտչյանի ցուցմունքները ստուգելու համար:
Բացի այդ,  վճռաբեկ դատարանը, համարել է, որ իր տրամադրության տակ գտնված գործի նյութերը (1-20 հատորը) հիմք չեն տալիս ապացուցված համարելու, որ ծանրոցը Ռ.Սարգսյանին է հանձնվել 24.12.2003 թ-ին: Դրանից հետո այս հարցի վերաբերյալ կատարվել է միայն մեկ գործողություն՝ հարցաքննվել է Վահան Մկրտչյանը, որը շարունակել է պնդել, որ ծանրոցը Ռ.Սարգսյանին է հանձնել հենց 23.12.2003 թ-ին: Ընդ որում, բժշկական փորձաքննության թիվ 107/07 եզրակացությամբ պարզվել է, որ Վահան Մկրտչյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, կարող է ճիշտ ընկալել, ըմբռնել, վերարտադրել ու ճիշտ ցուցմունքներ տալ և այլն: (23/142)

2) Վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշման մյուս պահանջը հետևյալն է.
«Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է պատշաճ գնահատության ենթարկել դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները՝ դրանք համադրելով գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, և այդ ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում գալ համապատասխան եզրակացության տուժողների մահվան վրա հասնելու ժամանակահատվածի հարցում»: (տես՝ որոշման 16-րդ էջը)
Այսինքն, Վճռաբեկ դատարանի որոշմամբ նախատեսված է, որ նոր նախաքննության ընթացքում պետք է պարզվի ոչ թե այն, թե ճիշտ են արդյոք փորձագետների վերը նշված եզրակացությունները՝ դրանց հավաստիությունը դատարանի մոտ կասկած չի հարուցել: Դատարանը գտել է, որ ելնելով այդ եզրակացություններից, պետք է ստուգվեն գործի մյուս ապացույցները և պարզվեն տուժողների մահվան իրական օրերը, որոնք, ըստ եզրակացությունների, բոլոր դեպքերում չէին կարող սպանված լինել 24.12.2003 թ-ին: Մյուս ապացույցները ստուգելու և ըստ այդմ էլ՝ տուժողների մահվան օրերը հստակեցնելու փոխարեն, քննիչները որդեգրել են այլ ճանապարհ՝ եղած ապացույցները իրենց վարկածին համապատասխանեցնելու ճանապարհը: Քննիչները ոչ թե կասկածի տակ են դրել սպանությունների կատարման ամսաթիվը՝ 24.12.2003 թ-ը, այլ՝ փորձագետների եզրակացությունները: Գոյություն ունեցող եզրակացությունները գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ համադրելու և այդպիսով դրանց պատշաճ գնահատական տալու փոխարեն նախաքննությունն իրականացնող մարմինը նշանակել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի միջոցով պարզապես հարթել, սվաղել է նախկին եզրակացությունների միջև առկա հակասությունները:

Ընդ որում, փորձաքննությունը նշանակվել և կատարվել է քրեադատավարական օրենքի մի շարք խախտումներով՝
գ Նոր փորձաքննություն նշանակելու համար բացակայում են ՀՀ քր.դատ.օր-ի 251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքերը: Քննիչը իր որոշման մեջ չի պատճառաբանել, թե նախորդ փորձաքննությունների եզրակացությունները, կապված տուժողների մահված ժամանանակահատվածի հետ, ինչու՞ պարզ չեն, կամ՝ ինչու լրիվ չեն, ինչումն է կայանում դրանց ոչ պարզ կամ ոչ լրիվ լինելը, որպեսզի հիմնավորված լինի լրացուցիչ փորձաքննություն նշանակելը:
գ Քննիչի կողմից բացահայտ և կոպիտ կերպով խախտվել են բոլոր իրավունքները, որոնք պաշտպանական կողմին վերապահված են ՀՀ քր.դատ.օր-ի 247-րդ հոդվածով՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս՝ մինչև փորձաքննություն կատարելու որոշումը փորձագետներին ուղարկելը քննիչի կողմից այն չի ներկայացվել մեղադրյալներին և պաշտպաններին ծանոթացման համար; 
գ Նախավերջին և վերջին փորձաքննությունները արվել են նույն մարդու՝ Գ. Հարությունյանի կողմից, ինչը հակասում է ՀՀ քր.դատ.օր-ի 97-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի «Որպես փորձագետ՝ անձի նախորդ մասնակցությունը գործին քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքից, երբ նրա եզրակացության ճշտության վերաբերյալ ծագած կասկածի հիման վրա կատարվում է կրկնակի փորձաքննություն»:
գ ՀՀ քր.դատ.օր-ի 250-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի, մասնավորապես, թե քրեական գործի որ նյութերն է փորձագետը օգտագործել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները: Տվյալ եզրակացության (119-121) մեջ պարզորոշ չի երևում, թե «քրեական գործի որ նյութերն է փորձագետը օգտագործել», որևէ նշում չկա այն մասին, որ հետազոտվել են (կամ՝ չեն հետազոտվել) քննիչի որոշմանը կից փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերը՝ դեպքի վայրի զննության և դիակների արտաքին զննության արձանագրությունները: Եզրակացության մեջ անգամ նշում չկա այն մասին, որ դրանք քննիչի կողմից ներկայացվել են փորձաքննության: Եզրակացության մեջ որևէ նշում չկա կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների մասին: Եզրակացության «հետևություններ» մասում նշված են առաջադրված հարցերի պատասխանները: Սակայն այդ պատասխանների հիմնավորումները ոչ նկարագրական, ոչ հետազոտական մասում և կամ որևէ այլ տեղ գոյություն չունեն:

Այսպիսով, լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 31/լ եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի բազմակի և կոպիտ խախտումներով՝ փորձաքննությունը նշանակվել է քրեադատավարական օրենքի խախտումներով, այն նշանակելիս և կատարելիս չեն ապահովվել պաշտպանական կողմի դատավարական իրավունքները, այն կատարվել է բացարկման ենթակա փորձագետի մասնակցությամբ և նախագահությամբ, եզրակացության ձևը և բովանդակությունը չեն համապատասխանում օրենքի պահանջներին, այն չի պարունակում հիմնավորումներ:

3) Վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշման մյուս պահանջը հետևյալն է.
«Անհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն»: (տես՝ որոշման 18-րդ էջը)
Նշված պանանջը վերաբերում է ձայները վկաների կողմից զորամասի կողմից լսելու հանգամանքնին:

Փորձարարությունը քննիչի կողմից կատարվել է: Սակայն դրա կատարման կարգը և դրա արդյունքում կազմված արձանագրությունը մի շարք էական թերություններ են պարունակում, որը կասկածի տակ է դնում այդ գործողության արդյունքների հավաստիությունը.
- քննչական գործողությունը կատարված է ժամը 16:05-ից մինչև 16:40-ը: Մինչդեռ գործով անցնում է, որ ձայները վկաների կողմից լսվել են գիշերային ժամին: Քննիչի կողմից չի պարզվել այն հանգամանքը, թե որքանով կարող է տարբերվել ձայնի լսելիությունը ցերեկվա և գիշերվա ժամերին: Նաև չի պարզվել, թե ինչ կերպ է փոխվում լսելիությունը՝ կապված տարվա եղանակից: Այս հարցը նույնպես ենթակա էր պարզման, քանի որ դեպքը տեղի է ունեցել ձմռանը, իսկ քննչական փորձարարությունը կատարվել է ամռանը՝ 13.06.2007 թ-ին
- Բացի այդ, փորձարարությանը մասնակցել է երկու ընթերակա, որոնք գտնվել են այնտեղ, որտեղ կանգնած են եղել գործով վկաները, այլ ոչ թե բղավոցները արձակողի կողքը: Փաստորեն, որևէ հիմք չկա համոզված լինելու, որ այդ բղավոցները իրականում եղել են բավարար ուժգնությամբ:

4) Վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշման մյուս պահանջը հետևյալն է.
«Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել, թե երբ, որտեղից և ինչ հանգամանքներում է գարեջրի շիշը հայտնվել շինությունում, և ինչ առընչություն ունի այն հանցագործության դեպքին»: (տես՝ որոշման 16-րդ էջը)

Այս ուղղությամբ քննիչը որևէ գործողություն չի կատարել:

5) Վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշմամբ առաջադրված հետևյալ պահանջների կատարման ուղղությամբ առհասարակ որևէ գործողություն չի կատարվել.

«Անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար, թե՝
1. Իրականում որտեղ է կատարվել տուժողների սպանությունը,
2. Եթե տուժողների սպանությունը կատարվել է նախաքննության մարմնի մատնանշած վայրում, ապա ինչպես բացատրել բռնության և դիմադրության հետքերի բացակայությունը, դիակների հայտնաբերման վայրի հետ կապված հակասությունները, գարեջրի շշի՝ դեպքի վայրում հայտնվելը»: (տես՝ որոշման 21 էջը)

«Նոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պարզելու համար, թե մինչև սպանվելը զինվորական ծառայության մեջ գտնվող Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը որտե՞ղ, ու՞մ հետ, ի՞նչ քանակությամբ և ի՞նչ հանգամանքներում են օգտագործել ալկոհոլ»: (տես՝ որոշման 22 էջը)

«Այսպիսով, հանցագործոության շարժառիթի հետ կապված, առաջանում են մի շարք տրամաբանական, որջամիտ հարցադրումներ, որոնք պատասխան չեն ստացել նախաքննության վարկածում և դատարանների դատավճիռներում: Մասնավորապես՝
1. ողջամիտ կասկածի տեղիք է տալիս բուն շարժառիթն այն առումով, որ զինվորների շրջանում (ըստ զինծառայողների տված ցուցմունքների) ընդունված չի եղել զինվորի ստացած սնունդը նրանից պահանջելը, սակայն տուժողները, որոնք նույն զինծառայողների կողմից բնութագրվում են դրականորեն, որպես «նորմալ» և «համեստ» տղաներ, իրենց անծանոթ երեք այլ զինծառայողներից պահանջել են իրենց հանձնել նրանց մոտ եղած ծանրոցը.
2. երբ այդ երեք զինծառայողները կամավոր հրաժարվել են կատարել տուժողների պահանջը, դիմադրել են նրանց, ինչու՞ է տուժողների համար դա եղել անսպասելլի, և նրանք հանկարծակի են եկել և չեն կարողացել համարժեք դիմադրություն ցույց տալ (անհասկանալի է, թե ինչպես կարող է տուժողների համար անսպասելի լիներ իրենց ապօրինի պահանջի նկատմամբ ընդդիմացումը).
3. անհասկանալի է, թե ինչպես ծանրոցը տալուց հրաժարվող Ռազմիկ Սարգսյանը կարողացել է գործադրել շինությունում պատահաբար գտնված մետաղյա ամրաձողը (արմատուրան), որով հարվածներ է հասցրել Ռոման Եղիազարյանին, իսկ երեք հոգուց ծանրոց պահանջած Ռոմանը, հարձակման ենթարկվելով, չի փորձել օգտագործել իր մոտ եղած գարեջրի շիշը, իսկ Հովսեփը, որը, ըստ գործի տվյալների, տիրապետում է մարտարվեստի իր մոտ եղած դանակը:
Այսպիսով, կատարված հանցագործության շարժառիթի վերաբերյալ նախաքննության վարկածը վերը շարադրված հարցադրումների անպատասխան մնալու պայմաններում հիմնավորված համարվել չի կարող ...»: (տես՝ որոշման 24 էջը):

«Նոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է, հաշվի առնելով գործով ձեռք բերված բոլոր օբյեկտիվ տվյալները (դեպքի վայրի և դիակների գտնվելու վերաբերյալ անկողմնակալ վկաների ցուցմունքներ, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններ, դիակների, դեպքի վայրի զննում կատարելու վերաբերյալ արձանագրություններ և այլն) քննության առարկա դարձնել ապանության բոլոր հնարավոր վարկածները»: (տես՝ որոշման 28 էջը)

Ինչպես երևում է վերը բերվածից, մինչդատական վարույթն իրականացնող մարմինը ամբողջությամբ չի կատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները՝ չի պարզել մի շարք հանգամանքներ, որոնք ենթակա էին պարզման, չի գնահատել մի շարք ապացույցներ, որոնց գնահատումը, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, պարտադիր էր, չի կատարել մի շարք գործողություններ, որոնք պետք է կատարվեին: Համապատասխանաբար, մեղադրական եզրակացության մեջ չեն նշված և չեն գնահատված այն բոլոր ապացույցները, որոնց ձեռքբերումը և գնահատումը Վճռաբեկ դատարանի որոշմամբ պարտադիր է համարվել:
Այսպիսով, մեղադրական եզրակացությունը հակասում է Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով 22.12.2006 թ-ին կայացված որոշմանը և, հետևաբար, չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ և 270-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

 

Պողոս Պետրոսի նկարը
Պողոս Պետրոս 27 շաբաթ 1 օր առաջ
[World]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA