Հարգելի բարեկամ,
նախկինում դատական երկու ատյաններում ցմահ բանտարկության դատապարտված և շուրջ երեք տարի ապօրինաբար անազատության մեջ պահված ՀՀ քաղաքացիներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը և Մուսա Սերոբյանը կրկին ստիպված են լինելու զբաղեցնել մեղադրյալի աթոռը: Մատաղիսի աղաղակող գործը սույն թվականի հուլիսի 4-ին, 11:00 Հյուսիսային քրեական դատարանում կրկին լսվելու է: Փաստաբաններ` Հայկ Ալումյան, Ստեփան Ոսկանյան:
ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշմամբ գործն ուղարկվել է նոր նախաքննության: Նախաքննությունը ենթադրում էր պատասխաններ տալ մի շարք հարցերի: Սակայն, դատարանի որոշման դրույթները կամ չեն կատարվել կամ կատարվել են մասամբ` փորձ անելով կրկնել շինծու վարկածը:
Այս աղմկահարույց գործն աչքի է ընկել այնպիսի ակնառու հակասություններով, որոնք ստիպել են հասարակությանը շուրջ 3 տարի պայքարել արդարադատության հասնելու համար: Ձեր ուշադրության ենք ներկայացնում.
1. Գործի նկարագրութունը
2. Իրավունքների խախտումների նկարագրությունը
3. Գործի վերաբերյալ մամուլում հրապարակումները
4. Տեղեկանք` նախաքննական մարմնի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը կատարման, իսկ ավելի ճիշտ չկատարման վերաբերյալ:
ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:
Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի և Մուսա Սերոբյանի պաշտպանության խումբ







Գրեք Ձեր մեկնաբանությունը