Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ազատ մարդու և ազատության մասին

1

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ազատ մարդու և ազատության մասին

Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության: Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է, եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում: Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ միանա՞լ շարժմանը թե շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը` հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում: Ոմանք անգամ ասում են` եթե պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնությունները թույլատրվեն, մենք դեմ ենք դրան, չենք ուզում այդ ազատությունը: Ահա այս եւ այսօրինակ դիրքորոշումնեը հուշում են, որ մենք պետք է ամենապարզ կերպով ձեւակերպենք Ազատության, մեր կողմից ջատագովվող Ազատության իմաստը: Սա նաեւ կարեւոր է այն առումով, որ պայքարում ներգրավված են շուրջ 20 կուսակցություններ, դրանից ավելի մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, եւ Ազատության մասին նրանց պատկերացումները, ընկալումները, իդեալները կարող են նույնական չլինել: Ավելի ճիշտ` հաստատ նույնական չեն: Բայց մյուս կողմից` նրանք միասին պայքարում են հանուն Ազատության, նշանակում է Ազատության նրանց ընկալումների մեջ կան այնպիսի ընդհանրություններ, որ նրանց դարձնում է համախոհ: Եւ հենց այս ընդհանրություններն են այն սկզբունքները, որ Համաժողովրդական շարժումը նկատի է առնում Ազատություն ասելով: Ավելի կոնկրետացնենք, եւ փորձենք ձեւակերպել, թե այս պարագայում ինչ ասել է Ազատություն` քաղաքական անելիքի իմաստով:

Ձեւակերպումը հետեւյալն է. Հայաստանի իշխանությունները, բոլոր մակարդակներում` սկսած ՏԻՄ մարմիններից, վերջացրած երկրի նախագահով, պետք է ձեւավորվեն քաղաքացիների Ազատ կամարտահայտման միջոցով, բացառապես Ազատ կամարտահայտման միջոցով: Բայց սա ամենը չէ. ժողովուրդը Ազատ կամարտահայտմամբ ոչ միայն պետք է իշխանություն ձեւավորելու, այլեւ նույն Ազատ կամարտահայտման միջոցով այդ իշխանությունից ազատվելու հնարավորություն ունենա:

 

Այսինքն, ժողովուրդը պետք է հնարավորություն հնարավորություն ունենա ոչ միայն նախագահ ընտրել այն մարդուն, որին ինքը ուզում է տեսնել նախագահի պաշտոնին, այլեւ պետք է հնարավորություն ունենա, ասենք, հաջորդ ընտրություններում` արտահերթ կամ հերթական ընտրել եւ նախագահ դարձնել մեկ ուրիշ մարդու, գործող նախագահի քաղաքական հակառակորդին: Ահա սա է մեր ջատագոված Ազատության գագաթը, եւ այս երվորյակ սկզբունքները պետք է դառնան մեր Ազատության հիմքն ու պսակը: Մնացած սկզբունքները պետք է ծառայեն ժողովրդի Ազատության, այսինքն ինքնիշխանության ամրապնդմանը: Այդպիսի երկու մայր սկզբունք կա, որ կուզենայի առանձնացնել. առաջինը խոսքի Ազատության, երկրորդը` տնտեսական գործունեության Ազատության սկզբունքն է: Չեմ կարծում, թե հարկ կա այս հրապարակման մեջ խոսել վերջին երկու սկզբունքների դետալների մասին, որովհետեւ այդ հարցը բազմիցս քննարկվել է եւ մեկնաբանվել: Այսօրվա ասելիքի  իմաստն այն է, որ Համաժողովրդական շարժումը Ազատություն հասկացությունը պետք է արձանագրի նշված երեք սկզբունքներից կազմված  եռանկյունու տեսքով, որի գագաթին իշխանություն ձեւավորելու եւ իշխանությունից զրկելու ժողովրդի ինքնիշխան իրավունքն է: Արձանագրենք նաեւ, որ եթե ժողովրդի այս բարձրագույն իրավունքը ոտնահարված է, ժողովուրդը իրավասու է այն վերականգնել իրեն հարմար ցանկացած մեթոդով, եւ այդ մեթոդը լեգիտիմ է ի բնե, անկախ նրանից` դա զինված ապստամբություն է, թե խաղաղ հանրահավաք: Անկախ ամեն ինչից Համաժողովրդական շարժումը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանության վերականգնմամբ, որի սիմվոլը կարող է դառնալ Տեր-Պետրոսյանի ընտրվելը ՀՀ նախագահ:

 

Բայց կարեւոր է արձանագրել, որ Համաժողովրդական շարժումը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պայքար է, այլ պայքար է հանուն ժողովրդի ինքնիշխանության վերականգնման, եւ Տեր-Պետրոսյանի դերը այս պայքարում, ինչպես ինքն է ասել, պայքարի խթան, գործիք լինելն է: Ոմանք ասում են, թե չեն հավատում Շարժման ղեկավարի հռչակած սկզբուքնենրին եւ հղում են անում 1996 թվականի վրա: Տեր-Պետրոսյանը չի արհամարհել այսպիսի տեսակետներ ունեցողներին եւ հայտարարել է, որ պատրաստ է նախագահ ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, եւ ընդհանրապես  հեռանալ քաղաքականությունից (այս միտքը Տեր-Պետրոսյանը կրկնեց նաեւ վերջերս Գյումրիում կայացած հանրահավաքում): Այս հայտարարությունը ինչ մեկնաբանություն ասես չստացավ, բայց գլխավորը չասվեց. իր այդ խոստմամբ Տեր-Պետրոսյանը արձանագրեց, որ Համաժողովրդական շարժման գլխավոր գործող անձը ոչ թե ինքն է կամ հարթակում կանգնած որեւէ ոք, այլ հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացին, որին «Հայլուրը» «բոմժ» է անվանում:

 

Երանի «բոմժերին», որովհետեւ նրանցն է իշխանությունը:

 

Հ.Գ. Անշուշտ, իմ նշած սկզբունքները չեն ընդգրկում «Ազատություն» հասկացության ողջ իմաստը: Բայց «Ազատություն» հասկացության նոր իմաստների արձանագրումն ու դրնաք ՀՀ-ում ներդնել-չներդնելը Հայաստանի ժողովրդի եւ նրա ընտրած իշխանությունների հարաբերության գործ է: Այս պահին արձանագրենք, որ Համաժողովրդական շարժման նպատակը ոչ թե Տեր-Պետրոսյանին կամ որեւէ անձի, այլ Հայաստանի ժողովրդին իշխանության բերելն է, ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելը:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA

Վերջին Մեկնաբանությունները