Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ

3

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ավազակապետություն թե՞ թելեթաբի աշխարհ:
Կարծում եմ  ավազակապետություն իրեն թելեթաբիի տեղ դրած:

[21:48] 18 Հուլիսի, 2008

Ա1+
ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող
անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր
Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ Ղարիբյանը, որի
նկատմամբ դատախազի տեղակալի օգնականը մահափորձ է իրականացրել ընդամենը
երեկ առավոտյան:

Իսկ խնդիրը կրկին բնակարանային հարց է. 2005 թվականին Շավարշ
Ղարիբյանի հայրը գնել է մի բնակարան՝ Ղազար Փարպեցի 26 հասցեում:
Նոտարական գրանցումներն անելուց հետո սակայն, Կադաստրի պետական կոմիտեն
մերժել է գրանցել բնակարանը առանց որեւէ հիմնավորման. ՚Հետո պարզվեց, որ
այդ բնակարանը 1,5 տարի առաջ պատկանել է ոմն Մհեր Բաղդասարյանի, որը
աշխատում է գլխավոր դատախազի տեղակալի խորհրդատու օգնական: Մհեր
Բաղդասարյանը կապվեց իմ հետ եւ ասաց, որ դա իմ բնակարանն էՙ,- ՚Ա1+ՙ-ին
պատմեց Շավարշ Ղարիբյանը, որի գլխին բազմաթիվ կարեր էին եւ չորացած արյան
հետքեր:

Շավարշ Ղարիբյանը տեղեկացրեց, որ իրենք բնակարանը գնել են
բրոկերական ընկերության միջոցով եւ բնակարանի սեփականատերը բոլորովին այլ
անձ է եղել՝ Զեփյուռ Շուլուկյանը: Հետո պարզվել է, որ բնակարանը երեք
անգամ վերավաճառվել է: Ինչեւէ, Շավարշ Ղարիբյանից բնակարանը ետ վերցնելու
քաղաքացիական հայցով Մհեր Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն դատարանը
վճիռը կայացրել է հօգուտ Շավարշ Ղարիբյանի: Դատական բոլոր ատյանները
հաստատել են Ղարիբյանների բնակարանի ձեռքբերման օրինականությունը:

Զուգահեռ նաեւ հարուցվել է քրեական գործ առ այն, որ Մհեր
Բաղդասարյանը խաբված է եղել ոմն մեկին, որն էլ բնակարանը վաճառել է: Այդ
պարագայում բնակարանը վերցվել է արգելանքի տակ: Այս տարվա հուլիսի 9-ին
Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել նախորդ ատյանների որոշումները եւ նոր
սեփականատերերը՝ Ղարիբյանները, պետք է գնային սեփականության վկայագիրը
ստանալու: Սակայն այն ստանալ Ղարիբյաններին չհաջողվեց մինչ օրս:

Ինչպես պատմեց Շավարշ Ղարիբյանը, խաբեությամբ Մհեր Բաղդասարյանը
իրեն հուլիսի 16-ին տարել է Արզնու կիրճում գտնվող մի առանձնատուն, որտեղ
նա եւ ընկերը ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել Շավարշ
Ղարիբյանի գլխին:

՚Աչքերս դիմաց մթնեց, հավասարակշռությունը պահում էի, որ
չընկնեի, բայց չդիմացա , եւ ուշքի եկա այն ժամանակ, երբ ձեռքերս արդեն
ձեռնաշթղաների մեջ էր, հետո նաեւ ոտքս ձեռնաշղթայով ամրացրին աթոռին,-
պատմում է նա:-

Մոտ երկու ժամ ինձ անընդհատ ծեծում էին, հայհոյում. Մհեր
Բաղդասարյանն ասում էր` իսկ դու կարծում էիր, որ ես քեզ պետք է հանգի՞ստ
թողնեի, ես եկել եմ քեզ սպանելու: Մհեր Բաղդասարյանի ձեռքում կար
ատրճանակ: Երկու ժամ շարունակ նրանք ինձ ենթարկեցին հոգեբանական եւ
ֆիզիկական կտտանքների. նրանց մոտ կար նաեւ ներարկիչներ լցված, ինչ-որ
փոշիներ, ասաց` ես պատրաստ եմ եկել: Երկու ժամ հետո ասաց. եթե չես ուզում
մեռնել, ուրեմն պետք է ստորագրես այս ստացականը, որ ինձանից ստացել ես 135
հազար դոլար եւ զանգես քո հորն ու ասես, որ առավոտյան ժամը 10-ին գնա
նոտարական գրասնյակ եւ տա լիազորագիր իմ/ Մհեր Բաղդասարյանի-խմբ/ անունով՝
տնօրինելու իրավունքով:

Ես բնականաբար որեւէ ուրիշ ելք չունեի, ամբողջ գիշեր կատարեցի
իրենց ամբողջ պահանջները, զանգեցի հորս, եղբորս, որոնք ինձ էին փնտրում:
նրանք միացրել էին բջջային հեռախոսի բարձրախոսը, որպեսզի լսեն, եւ իմ ամեն
պատասխանի ժամանակ ատրճանակը պահում էին ճակատիս: Եթե ես հանկարծ ասեի իմ
գտնվելու վայրը, որը շատ խուլ տեղ էր եւ բացարձակապես մարդ չկար, ինձ
կսպանեինՙ:

Շավարշ Ղարիբյանը պատմում է, որ ամբողջ գիշեր մնացել է ձեռնաշթաներով: Բայց նրան այս վիճակում, կարելի է ասել, փրկել է հայրը.

՚Հայրս հասկանալով, որ ես ճնշման տակ եմ ասում, ինձ ասաց՝ եթե դու
առավոտյան ժամը 9-ին տանը չլինես, ես ժամը 10-ին չեմ գնա նոտարական
գրասենյակ եւ կբարձրացնեմ մեծ աղմուկ, ամբողջ ոստիկանությանը ոտքի
կկանգնացնեմ եւ կսկսեմ քեզ փնտրելՙ,- պատմում է Ղարիբյանը:

Մհեր Բաղդասարյանին Շավարշի հոր խոսքերը սթափեցրել են, նա խուճապի է մատնվել եւ ասել. ՚Լավ, վեր կաց, գնում ենք ձեր տունՙ:

Շավարշ Ղարիբյանին Բաղդասարյանն ու իր ընկերը ստիպել են ծեծված
վիճակում նստել իր իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի ղեկին եւ Արզնիից
վերադառնալ Երեւան:

՚Սակայն, հանկարծ ասաց՝ ետ շրջվիր, գնում ենք Սեւան: Նա ինձ
ստիպեց խոտերի՝ գազոնի վրայով շրջադարձ կատարել մի քանի անգամ, ապա թե
գնում ենք` Սեւան, որ զենքս գցեմ: Ի վերջո Երեւան –Սեւան մայրուղու
թեյարանից մի քիչ հեռու ձորի բերանին կանգնեցնել տվեց մեքենան. կանգնեցի,
որովհետեւ ուրիշ ոչինչ անել չէի կարող անելՙ:

Ըստ մեր զրուցակցի` Բաղդասարյանը իր ընկերոջը ասել է՝ ՚դուրս արի
ավտոյիցՙ, ապա երկու ուժգին հարված է հասցրել ատրճանակի կոթով Շավարշ
Ղարիբյանի գլխին. ՚Ես չուշաթափվեցի, բայց գլուխս ընկավ ղեկի վրա: Իմ
մեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է. նա ձեռքը գցեց փոխանցման տուփին եւ
՚պառկինգիցՙ գցեց ՚դայլինգՙ եւ ձեռքի արգելակը իջեցրեց, ու ինքը դուրս
թռավ ավտոմեքենայից: Բայց ես հասցրեցի քաշել ձեռքի արգելակը, դուռը բացել
եւ ինքս փախչել դուրս: Մեքենաս մնաց այդտեղ, նրանք սկսեցին վազել իմ
ետեւից: Դա արդեն առավոտյան ժամը 9-ի սահմաններում էր, ես ամբողջ գիշեր
մնացի Արզնիումՙ: Շավարշի ոտքերը ուռած էին, քանի որ ձեռքի համար
նախատեսված ձեռնաշղթան ամբողջ գիշեր եղել է կապված ոտքին: Նա չի կարողացել
արագ վազել եւ ընկել է. ՚Նրանք հասան եւ սկսեցին ծեծել ու ատրճանակով խփել
գլխիս. մոտ 20 հարված եմ ստացել գլխիսՙ:

Ի դեպ, այս ամենը կողքից նայել են մարդիկ, ովքեր կանգնեցրել են
իրենց ավտոմեքենաներն ու առանց միջամտելու` ուղղակի հետեւել կատարվածին:

՚Ուղղակի կանգնած նայում էին, թե ինչպես են մարդ սպանում: Ընկերն
ասաց՝ Մհեր, մենք ոնց որ շատ նկարվեցինք, մեր թռնելու ժամանակն է. նստեցին
իմ մեքենան ու փախանՙ,- պատմեց Շավարշը:

Դրանից հետո Շավարշը կարողացել է գտնել մի հեռախոս, զանգել հարազատներին եւ այլն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզի
դատախազությունում, Մհեր Բաղդասարյանը եւ իր համախոհները փախուստի մեջ են,
հայտնի չէ Շավարշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:

՚Մհեր Բաղդասարյանի նպատակն էր ատրճանակի հարվածներով ինձ
ուշագնաց անել եւ, ես լինելով մեքենայի ղեկին, մեքենան ուղարկել ձորը, որ
իբր ես ուղղակի ավտովթարի եմ ենթարկվելՙ,- ասաց նա:

Շավարշ Ղարիբյանը հույս ունի, որ գոնե այս ակնհայտ
հանցագործությունը դատախազի տեղակալի օգնականի գլխավոր դերակատարությամբ
կբացահայտվի, եւ նրանք պատասխանատվության կենթարկվեն:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

0

Jesus Christ! Who are these

nazarianի նկարը

Jesus Christ! Who are these people?

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA

Վերջին Մեկնաբանությունները