Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ՞Մ -Գրիգորի Խարկիև

7

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ՞Մ -Գրիգորի Խարկիև

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ՞Մ
Գրիգորի Խարկիև, Մոսկվա

Վերջերս ամեն անգամ գրելիս կարծել եմ՝ վերջին անգամն է: Կարծել եմ՝ կախարդանքն անհետանալու է, և մենք, չնայած Հայաստանում տիրող արտառոց երևույթներին, ականատես ենք լինելու ավելի քաղաքակիրթ քննարկման: Դե, բացի այդ, մարդ մի քիչ էլ պետք է վայելի Մոսկվայի ամառային օրերը, քանի որ դրանք այնքան էլ շատ չեն:

Վերջին հարցազրույցի ընթացքում Քոչարյանի դուրս տվածները դժվարամարս ակտ էին: Կախարդանքը կարծես դեռ մնում է, առնվազն՝ Քոչարյանի սահմանափակ մտքի մեջ:

Հիմա եկեք տեսնենք, թե այսօրվա դրությամբ ինչ ունենք:

·    Ռոբերտ Քոչարյան անվամբ մի նախկին նախագահ, ով բողոքում է, թե բավարար իշխանություն չունի՝ առաջին նախագահ և իր հաջորդի հիմնական ընդդիմախոս Տեր-Պետրոսյանին բանտարկելու համար:

·    Տեր-Պետրոսյան քաղաքացի, որ հանդգնել է վերջին՝ փետրվարյան ընտրություններին մարտահրավեր նետելու Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը պաշտոնավարում է իբրև նոր նախագահ, և գրողի ծոցը կորչի քվեների հաշվումը, գրողի ծոցը օրենքը. սվիններով հառա~ջ:

·    Ըստ որոշ լուրերի, Քոչարյանը մերժում է դուրս գալ Երևանի նախագահական համալիրի նախագահական կացարանից: Նա չի կարծում, թե ուրիշ որևէ մեկը կարող է ղեկավարել Հայաստանը, ոչ նույնիսկ իր կողմից նշանակված մարդը: Եվ ուրեմն՝ ինքը պետք է մոտ մնա նրանց, ովքեր դեռ իշխանության են, և բնակվի նախագահական կացարանում՝ հավերժ նախագահ լինելու իր փայփայած անդիմադրելի զգացմանը մեկ այլ ծավալ հաղորդելու համար:

·    Իր հաջորդին պատճառած նրա վնասը բավարար չէ: Հիմա նա ուզում է վստահանալ, որ իր հաջորդը չի շեղվելու կամ, տրամաբանական կառավարում իրականացնելու նպատակով, մեղմացում չի ցուցաբերելու: Նախկինում Սերժ Սարգսյանը տրամաբանական լինելու ախտանիշ է դրսևորել, ինչը, Քոչարյանի տարփողած "միակ տղամարդու" իր կարծեցյալ կերպարի համեմատ ըստ իրեն նշանակում է թույլ լինել:

·    Թերևս Սերժ Սարգսյանը չափազանց երկար է եղել երկրի 4-րդ, 3-րդ, 2-րդ դեմք՝ իբրև 1-ին դեմք իսկապես արդյունավետ լինելու և իր ուղին հարթելու համար: Հուսամ՝ սխալ եմ: Որպեսզի դա պատահի, Սերժ Սարգսյանը պետք է ինքն իրեն ձերբազատի Քոչարյանի ուրվականից ու հովանավորչությունից: Եվ պետք է մագիլազրկի Քոչարյանին՝ վնասազերծելով նրա վարձկաններին կառավարության կազմում և կառավարությունից դուրս:

Գուցե և սա երազային մտածողություն է:

·    Հարցաքննությունների և վախի մթնոլորտի տարածման շարունակություն: Ընդդիմադիր գործիչներին բանտերում պահել՝ առանց դատավարության, չնայած Քոչարյանն այնքա'ն վստահ էր, որ նրանք ընդգրված էին իշխանությունը բռնի յուրացնելու դավադրության մեջ: Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք այդ դավադրության, ինչպես և զենքի առկայության "հավաստի ապացույցներ" ունեն: Արդեն չորս ամսից ավելի է անցել:

·    Ռեպրեսիվ մեխանիզմների ընդլայնում. խորհրդային համակա՞րգն է արդյոք վերադառնում:

·    Մարտի 1-ի դեպքերի՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների սպանությունների իրավաչափ քննության մերժում: Եվ դրա համար Տեր-Պետրոսյանին են մեղադրում: Սա այն չէ՞, ինչ երիտթուրքերն էին ասում, և այսօր էլ նրանց ժառանգներն են ասում՝ իրենց իրականացրած ցեղասպանությունն արդարացնելու համար: Զոհերն են մեղավոր կողմը. ցուցարարներն ու նրանց ղեկավարներն են պատասխանատու իշխանությունների կատարած գազանաբարո վայրագությունների համար:

·    Ընտրությունների ընթացքում տված խոստումների և ժողովրդի լիակատար անտեսում:

·    Արտաքին քաղաքականություն, որ լավագույն դեպքում կարող է բնութագրվել իբրև "Սովետ Լայթ"՝ թույլ խորհրդային, իսկ վատագույն դեպքում՝ իբրև պատեհապաշտական՝ սակայն լիովին զուրկ խորհրդային հզորությունից կամ հեռահար ռազմավարությունից: Երկար ժամանակ առաջ ծանր գնով ձեռք բերված հնարավորությունների վատնում՝ հանուն Վաշինգտոնից, Մոսկվայից, Բրյուսելից "միավորներ վաստակելու"` մանկապարտեզի երեխաների նման:

Կատարվածը թերևս գործող նախագահի իմացած միակ ձևն է ազգաբնակչությանը հանդարտեցնելու: Շատ նման Վիետնամում և այլուր ամերիկյան "հանդարտեցման" քաղաքականությանը, կարծես Հայաստանի ժողովուրդն արտաքին թշնամի է, որին անհրաժեշտ է պարտության մատնել:

Սարգսյանը կարիք չուներ Քոչարյանին կապկելու:

Ո՞վ է Հայաստանի նախագահը: Քոչարյա՞նը: Թե՞ Քոչարյանի բնութագրած Սարգսյանը:

Լավ, ես գնացի Արբատի սրճարանները:

Ընդմիջման կարիք ունեմ:

tzitzernakի նկարը
tzitzernak 24 շաբաթ 2 օր առաջ – Աջակցվել է 23 շաբաթ 3 օր առաջ
[Analysis]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA