Գիշեր է, մութ: Լուսին սպիտակ, Երկնքից կախ, ինչպես մի չաթ կոմպյուտերի ինտերնետում: Բլոգեր մի սեգ, բլոգեր վսեմ, Հարցերի մեջ կենտրոնացած, Հարց է ուզում ինտերնետից խառնիճաղանճ, Հարց է տենչում նա չաթերից լացակումած, Հարց է մուրում կոմպյուտերից նա լռակյաց, Հարց է փնտրում, որ հայ ազգի արքան համառ, Ժպտա իրեն հարցի համար այդ հայատառ: Գիշեր է, մութ: Լուսին սպիտակ, Երկնքից կախ, ինչպես մի չաթ կոմպյուտերի ինտերնետում: Բլոգերը մեր քաջ ու վսեմ, Ուղղեց մազերը երկարած, Ճղեց իր ջինսը մինուճար, Սեղմեց կնոպկան հարց ստանալու, Իսկ մոնիտորը դավաճան, Անլուր ինչպես մի ուղտ անբան, Հարց չբերեց, այլ պատասխան, «Վիրուս ունես, այ կյարադան, Կկործանվեն ծրագրերդ զարմանազան, Կփչանան շարիկները քո թռվռան»: Գիշեր է, մութ: Լուսին սպիտակ, Երկնքից կախ, ինչպես մի չաթ կոմպյուտերի ինտերնետում: Կյանքը պրծավ մեր բլոգերի` քաջ ու վսեմ, Կյանքը մի պահ դարձավ կարծես, Մի սեւ քեյբորդ ԴԵԼԼ ֆիրմայի: Գիշեր է, մութ: Լուսին սպիտակ, Երկնքից կախ, ինչպես մի չաթ կոմպյուտերի ինտերնետում: Չկոտրվեց բլոգերն անվախ, Չկոտրվեց բլոգերը քաջ, Այլ որոշեց նա անհապաղ, Իջնել կաֆեն շենքի տակի, Ուր չաթիստները բառադի, «Արա-ախպեր» պիտի գրեն, Կոմպյուտերի չաթերի մեջ: Գիշեր է, մութ: Լուսին սպիտակ, Երկնքից կախ, ինչպես մի չաթ կոմպյուտերի ինտերնետում: Հարցեր չկան, կա մոնիտոր, Փոքրիկ կղզի, արմավենի, Որ հիշեցնի մեր բլոգերին հեզ ու բարի, Որ հարց պիտի նա մոգոնի, Որ ժպիտը Հայոց գահի պիտի լինի, Որ Կանարյան սպիտակ ավազ նա վայելի: Այդ ժպիտը պիտի լինի, Որ ունենա նոր կոմպյուտեր, Որ ունենա ոսկե հերկալ, Որ ունենա միշտ գեղեցիկ, Ու փայլփլուն մի մեքենա: Լույս է արդեն, կաֆեում բաց, Միտք է անում բլոգերը մեր, Եվ խիզախում է վերջապես, Ուժ է տալիս ուղեղին հարթ ու գեղեցիկ, Ինչպես կապոտը նոր ՊՈՐՇ-ի: Կեսօր է տոթ: Արքունիքի մոտ հայկական, Ժուռնալիստներն են հավաքված, Որ արքային հայոց գահի, Հարցեր տան մեղմ ու կեսկատակ: Կեսօր է, տոթ, իսկ դահլիճում արքունական, Կոնդիցիոներ կա իսկական, Զով է ինչպես Արմավենու տակ կանարյան: Վեր է կենում բլոգերը մեր, Հարցը ուղղում մեր արքային. «Բավ չէ արդյոք, որ այլազան Մութ ուժերը ապազգական, Խանութների փեղկեր փակեն, Ռեստորանի մուտքին նստեն, Եւ վախեցնեն տուրիստներին մեր հարգարժան, Ժամ չէ± արդյոք արքունական թրի ուժով Բացել ճամփան խանութների այդ էլիտար»: Կեսօր է, տոթ, իսկ դահլիճում արքունական, Կոնդիցիոներ կա իսկական, Զով է ինչպես Արմավենու տակ կանարյան: Ժպտաց արքան, Ժպտաց եվ նա, Սեգ բլոգերը մեր իսկական, Եվ ժպիտներ երկու արդար, Հանկարծակի հանդիպեցին, Հայլուրական խցիկի տակ: Գիշեր է, մութ: Լուսին սպիտակ, Երկնքից կախ, ինչպես մի չաթ կոմպյուտերի ինտերնետում: Նստած է նա, բլոգերը մեր, Եւ նայում է քաջ ու վսեմ իր հայացքով Նոր պենտիումին նոր լապ-տոպի, Որ Կանարներ պիտի տանի, Եվ բլոգերների հետ այնտեղի, Հարցեր գտնի ու չաթ անի: Ժողովրդական ասացողներից գրի առավ ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԸ






Գրեք Ձեր մեկնաբանությունը