Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

SOS ARMENIA

3

SOS ARMENIA

SOS ARMENIA

 

Ս.թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն. խոր. մետրի փոխարեն):

 

Անկախ գիտնականների կարծիքով Սևանա լճիցմ բացթողումների կրկնապատկումն անընդունելի է և վտանգավոր լճի համար: 2008թ.
բնակլիմայական պայմաններն այնքան անբարենպաստ չեն եղել, որ նման նախաձեռնության
անհրաժեշտություն ծագեր, իսկ ոռոգման ջրի պահանջարկի շահարկվող աճի վերաբերյալ
չկան համապատասխան հիմնավորումներ:

Հերթական անգամ Հայաստանի իշխանություններն ապացուցում են իրենց ապազգային բնույթը...

Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվումհանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները՝ հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին…

Հերթական անգամ իրենց ազգային ձևացնող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունները, մասնավորապես՝ Հայ Յեղափոխական
Դաշնակցությունը դրսևորում է անսկզբունքայնություն և մորթապաշտություն ...

Սևանից ջրառի ծավալներն ավելացնելու իրական պատճառներն ակնհայտ են՝ իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները: Իսկ թե ինչպես և ում կողմից է օգտագործվում
Սևանա լճից հավելյալ վերցված ջուրը, կասկած է հարուցում:

ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ...

Այսօր ավերվում են Սևանա լիճն ու Թեղուտի անտառները,

վաղը՝ կվատնվեն Հայաստանի ողջ ընդերքը և կենսառեսուրսները,

իսկ ուրանի նախատեսվող արդյունահանումը պարզապես կործանարար կդառնա երկրի համար:

20-րդ դարի սկիզբը հատկանշվեց

Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությամբ:

21-րդ դարը սկսվել է հայրենի

իշխանությունների կողմից իրականացվող սպիտակ ջարդով…

ՓՐԿԵ’ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ…

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Լռությունը համաձայնություն է:

____________________________________

Սևանի պաշտպանության նախաձեռնություն

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

kopaloniի նկարը
kopaloni 20 շաբաթ 15 ժամ առաջ khosq.com
[Ecology]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA