Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնը, որի ժամանակ համերգով հանդես կգա աշխարհարռչակ ջութակահար, Ելիզավետա թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը: Սերգեյը փառատոնի շրջանակում համերգ է տալու նաև սեպտեմբերի 18-ին` Կամերային երաժշտության տանը: Փառատոնի կազմակերպիչն է Արվեստների պատկերասրահ մշակությային հիմնադրամը, որը նաև Ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն է: Վերադարձի փառատոնը նպատակ է հետապնդում ամրապնդել հայրենիք-սփյուռք մշակութային կապն ու մարդկանց ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը, նախատեսվում է անց կացնել 7 համերգ, որոնց մասնակցելու են այնպիսի ճանաչված երաժիշտներ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Լիանա Ալեքսանյանը (սոպրանո, Գերմանիա), Վարդան Մամիկոնյանը (դաշնամուր, Ֆրանսիա): Փառատոնի բացառիկ հովանավորն է ՎիվաՍելլ ընկերությունը:





Excellent!
Anonymous 11 շաբաթ 6 օր առաջ
Սա Հայաստանում կազմակերպվող լավագուն փառատոններից է, ես անցյալ տարի մասնակցել եմ փառատոնի համերգների մեծ մասին: հատուկ պետք ա ընդգծեմ Սերգեյ Խաչատրյանի համերգը, որն ուղղակի ցնցող էր: Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման մասնակցել փառատոնին, ես այս տարի ևս գնալու եմ... Մերսի կազմակերպիչներին!!!
Գրեք Ձեր մեկնաբանությունը