Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Ազգային-ազատագրական ֆուտբոլ… կամ դաշնակը մնում է դաշնակ

5

Ազգային-ազատագրական ֆուտբոլ… կամ դաշնակը մնում է դաշնակ

   Երեկ դաշնակները հանրահավաք էին անում: Մատենադարանին հարակից հրապարակն ավտոբուսներով զոռով բերել լցրել էին ինչ-որ երեխաներով, ուսանողներով, տարբեր հաստատությունների աշխատակիցներով: Հավաքած մի քանի հազար մարդն էլ մի քանի րոպե կանգնելուց հետո սկսեց ծլկել: Իսկ ինչի՞ մասին էին խոսում դաշնակները:    Այդ հանրահավաքի նախորդ օրը լրացել էր մարտիմեկյան իրադարձությունների կես տարին: Պարզվում է՝ կես տարին հայրենի իրավապահներին բավարար չէր, որ պարզեին, թե ովքեր են եղել խաղաղ ցուցարարների վրա կրակողները, ով է տվել կրակելու հրամանը, ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ զենքից են սպանվել մարդիկ և այլն: Մարտի 1-ի գործով դատավարությունները վերածվել են կատարյալ խեղկատակության, երկրում կան 76 քաղբանտարկյալներ, բողոքի ակցիաները ոչ մի օր չեն դադարում… : Այս ամենին զուգահեռ Վրաստանում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստանի վառելիքի, պարենի և այլ ապրանքների շուկայում դեֆիցիտ է նկատվում… Կարծում եք դաշնակների հանրահավաքն այս ամենին էր նվիրվա՞ծ: Ոչ, ոչ… Ախր, ավելի կարևոր բան կա: Այնքան կարևոր, այնպես կարևոր, որ պետք էր մի հանրահավաք կազմակերպել, մարդկանց բերել-լցնել հրապարակ, որ այդ հնարավոր արհավիրքի դեմ պայքարում ամենքն իր դերն իմանա:    Լավ, ուրեմն, ասում եք ինչի՞ց էին խոսում դաշնակները: Ուրեմն՝ դաշնակների համար, պարզվում է, վերը թվարկած խնդիրները մանր-մունր բաներ են: Կա մի ավելի մեծ, սաստիկ կարևոր հարց: Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2010 թվականի աշխարի առաջնության շրջանակներում Երևանում մրցելու է Թուրքիայի հավաքականի հետ: Սա, ինքներդ եք հասկանում, որ պարզապես ֆուտբոլ չէ. սա իսկական ազգային-ազատագրական ֆուտբոլ է: Համենայն դեպս դաշնակներն այդպես են կարծում: Նրանց համար այսօր թիվ մեկ իրադարձությունն այդ խաղն է: Դե, մարդիկ դրսի փողերի վրա նստած ապրում են, հիմա մի քանի հարյուր թուրք է գալու Հայաստան՝ իրենց երկրի նախագահի գլխավորությամբ ու դաշնակը դաշնակ չի լինի, եթե մի ախմախ ղալմաղալ չսարքի… : Բա էդ փող տվողը չի ասի՞. “Արա, գործիդ անունն ի՞նչ ա, փող ենք տալիս, գոնե էդ թուրքերի գալու կապակցությամբ մի քիչ ղժղժացեք”: Ու դաշնակներն էլ ղժղժում են… ինչպես նախորդ հարյուրամյակում էին ղժղժում: Հա, ուրեմն՝ ամսի 6-ին ֆուտբոլ է… համազգային, համահայկական, համադաշնակային մասշտաբի ֆուտբոլ: Ու թեև անգամ էփած հավի մտքով չի անցնի ֆուտբոլի Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների խաղամակարդակը համեմատել իրար հետ, բայց դաշնակները պնդում են, թե այս խաղում անպայման պետք է հաղթել, բայց թե եթե չհաղթենք, ի՞նչ աղետ է սպասվում մեր խեղճ երկրին, դաշնակները չեն ասում: Ու սրանք, այսինքն՝ դաշնակները պատրաստվում են ֆուտբոլի խաղի օրը բողոքի ակցիաներ կազմակերպել նրանց, այսինքն՝ թուրքերի ու իրենց երկրի նախագահի ժամանման դեմ: Մի հարցնող լինի. ինչի՞ց եք բողոքում: Բա որ ուզում եք հաղթեք, պիտի թուրքերը գան, խաղան, որ դուք էլ հաղթելու հնարավորություն ստանաք: Էս ի՞նչ հաշիվ ա: Որ պարտվենք, կարող է՞ հիմա էլ հայտարարեք, թե ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները ծպտված “լևոնականներ” էին, ովքեր ուխտադրույժ կերպով համաձայնության էին եկել սրիկա թուրքերի հետ, որ սասանեն մեր պետականության հիմքերն ու ջուր լցնեն Ալիևի ջրաղացին: Իսկ որպեսզի ամեն ինչ ավելի արդար լինի, առաջարկում եմ խաղադրույք կատարել (ձեռի հետ էլ վիվարոների հացը կկտրեք ու լրացուցիչ փող կպոկեք էս ղալմաղալներից, ընկեր դաշնակներ): Ուրեմն այսպես. խաղադրույքների միջոցով փորձենք գուշակել Հայաստան-Թուրքիա խաղի ելքը: Պարտվողները կստանան ՀՅԴ անդամատոմս: Դե, հաղթողներին էլ՝ քյաշ փող: Բայց որ հանկարծ թուրքերը հաղթեն… դրանք դեռ իրենց գլխի գալիքը չեն պատկերացնում, թե չէ նման բան չեն անի. դաշնակները հետևներից կհասնեն մինչև Մուշ ու Արդահան՝ ընդհուպ մինչև Ստամբուլ՝ այն արյան ծով դարձնելու բազմամյա փափագով: Պարզ է նաև, որ մեր թիմի պարտությունն էլ բացատրվելու է Թուրքիայի նախագահի ներկայությամբ. դե, պատասխանատու խաղ է, հետաքրքրությունը մեծ է, անձամբ Աբդուլլահն էլ եկել է… տղերքն էլ առաջին անգամ էին բեղավոր նախագահ տեսնում՝ հուզվեցին ու պարտվեցին: Եթե սա համոզիչ չթվա, ոչինչ, մի այլ բան կհորինեն, բայց մեկ է՝ վերջում պարտության մեղքը գցելու են Գյուլի վրա: Մեր թիմին կարելի է էս գլխից առաջարկել, որ բոլոր խաղերին “նավսյակի” Գյուլին հրավիրեն՝ հնարավոր պարտությունը նրա վրա գցելու համար: Իսկ պատկերացնում ե՞ք, թե ինչ կլինի, եթե մերոնք հանկարծ ու հաղթեն: Պա՜… Հայլուրադաշնակախառն քարոզչամեքենան բառի բուն իմաստով զահլա է տանելու: Իրենց մտավորական համարող հաստաքամակ ու բթամիտ արարածներն իրար հերթ չտալով հայտնվելու են էկրաններին ու խոսեն թուրքերի նկատմամբ տարած փառահեղ ու դարակազմիկ այդ իրադարձության մասին: Բարոյական այս ջախջախիչ հաղթանակից հետո, ինքներդ ես հասկանում, մեր երկրի տնտեսական աճն ավելի երկնիշ է դառնալու, Սերժիկն էլ՝ ավելի լեգիտիմ: Մոտ մեկ տարի կասեն, կխոսեն, կզզվացնեն, գլուխ կգովան… մինչև Թուրքիայում պատասխան խաղում մերոնք պարտվեն: Թուրքիայում պարտվելն էլի ջհանդամ, բայց Հայաստանում պարտվել… սա դաշնակները չեն հանդուրժի: Հենց տեսնեն, որ տղերքը չեն կարողանում գոլ խփել, Գյուլ կխփեն:    Հա, բայց ախր, ի՞նչ ենք կպել խեղճ դաշնակներից, հնչակներն էլ պակասը չեն: Ուրեմն՝ հնչակները՝ սոցիալ-դեմոկրատ, երեկ հատուկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ հայտարարություն են տարածել: Կուսակցությունն այդ հայտարարությամբ Հայաստանի հավաքականի խաղացողներին կոչ է անում խաղից առաջ գնալ Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր, որ տղերքը մեր նախնյաց սուրբ նահատակենրով ոգեշնչվեն ու էդ թուրքերի հերն անիծեն: Որպեսզի մեր թիմի հաղթանակն այլևս ոչ մի կասկած չհարուցի, նվաստս էլ առաջարկում է, որ տղերքը Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր այցելելուց հետո, մի հատ մտնեն Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, որ մեր հինգհազարամյա պատմությունն էլ օգնի, հետո էլ մի հատ “նավսյակի”, ապահովության համար Արաքսի ջրով էլ լվացվեն կամ լողանան նոր մտնեն խաղադաշտ: Այ, այս դեպքում հաղթանակն էլ կասկած չի հարուցի:

   Ասում եք՝ դաշնակներն ինչի՞ էին միտինգ անում…

Ազատությունի նկարը
Ազատություն 11 շաբաթ 2 օր առաջ – Աջակցվել է 6 շաբաթ 4 օր առաջ
[Politics]  
0

Verjn er !!!

Verjn er !!!

0

SPANUMA!!!!

vaghuc espisi kargin hodvats chei kardacel!!!

0

Yani inch norutyun kar stex

Yani inch norutyun kar stex vor? Dashnakner@ misht el turqerin tenc en veraberve u kveraberven, ceri het el karoxa mer erkrin vnasen, bayc poxaren@ Los-ic iranc pox kga.
Vobshem es hodvac cher, ghdik tveq xndam...

0

ai dmbo du hodvatsi matucman

ai dmbo du hodvatsi matucman dzev@ nai ai dodo voch te norutiunnerin, iharke norutiun chi vr dashnaknern esh mernum en

0

Shat havanetsi, apreq

Shat havanetsi, apreq

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA

Վերջին Մեկնաբանությունները