«Իրանահայեր» լրատու ցանց - Խորը կսկիծով տեղեկանում ենք, որ այսօր սեպտեմբերի 9-ի վաղ առաւօտեան, արեւմտահայաստան այցելած Հայ զբօսաշրջիկներին Իրան վերադարձնող հանրակառքը Թուրքիայի Դուբայազիդի Թանդրուկ շրջանում վթարի է ենթարկւել ու մինչեւ լուրի հաղորդման ժամը դժբախտաբար զոհւել են նրանցից 17 հոգին, ու մնացեալը հիւանդանոց են փոխադրւել: Զոհւածներից մեծ մասը Թաւրիզից ու Նոր Ջուղայից էին եղել:
Յիշեալները «Գառնի Թուր» ընկերութեան միջոցով մի շաբաթեայ այցելութիւն էին տւել Արեւմտահայաստան ու այցելել էին նաեւ Վան: Ներկայումս Ատրպատականի Հայոց Թեմից կազմւած ազգային մի պատւիրակութիւն, սահմանում հետապնդում է դէպքի մանրամասութիւնները տեղեղանալու եւ շտապ օգնութիւնները կատարելու համար:
Ներկաների վկայութեամբ՝ 21876 ԻՐ համար ունեցող հանրակառքի վարորդը դէպքի պահին բջջային հեռախօսով խօսելիս է եղել: Հանրակառքը պատկանում էր «Իրան Փէյմա» ճամբորդատար ընկերութեանը,:
Յաւելեալ տեղեկութիւնները մանրամասութեանմբ՝ ու զոհւածների անուններով՝ յառաջիկային:







Im khorin cavakcutyunner@
Mher 13 շաբաթ 2 օր առաջ
Im khorin cavakcutyunner@ bolor @ntaniqnerin. RIP.
Գրեք Ձեր մեկնաբանությունը