Ամեն օր Հայաստանում շարունակվում են ինչպես մարդու իրավունքների
ոտնահարումները, այնպես էլ մարդկանց կենսագործունեության միջավայրի
խաթարումը:
Ժողովրդի սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսները
անխնա շահագործվում են ի շահ մի խումբ մարդկանց: Ոչնչացվում են Սևանա
լիճը, սակավաթիվ անտառները, ընդերքի հարստությունը, վայրի կենդանիները ...
Քաղաքների կանաչն ավերվում է` իր տեղը զիջելով բետոնին ...
ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ
ՈՒ ԱՊԱԳԱՆ ...
Ս.թ.
հոկտեմբերի 11-ին ժամը 18:30-20:30 կազմակերպվում է երթ, որի նպատակն է
հասարակությանը իրազեկել շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին
և մասնակից դարձնել դրանց լուծմանը:
Միջոցառումը կսկսվի մամուլի ասուլիսով ժամը 18:00-ին `
Կոմիտասի արձանի մոտ (Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի առջևի այգում):
Երթուղին կանցնի
Սայաթ-Նովա - Տերյան - Թումանյան - Մաշտոց - Իսահակյան - Աբովյան փողոցներով
և կավարտվի Հանրապետության հրապարակում:
ՓՐԿԵ’ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ…
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:







Գրեք Ձեր մեկնաբանությունը