ՀՀ Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ իրականացրած նախաքննության
արդյունքում հաստատված շինծու մեղադրանքում ասված է` “Նախաքննությամբ
պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի
Հանրապետության Նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ
պարտությունից հետո Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ
Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր
Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը,
Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները,
համոզվելով, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության
գալ հնարավոր չէ, Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը
յուրացնելու ուղղակի դիտավորությամբ և նպատակով, գալով համաձայնության՝
յուրաքանչյուրն ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել ու
անմիջականորեն իրականացրել է պետության ներքաղաքական իրավիճակն
ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով ՀՀ սահմանադրական
կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ
զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ”:
Ես եմ մյուսը…
- Ես, սույն թվականի հունվար ամսից, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն
Տեր-Պետրոսյանի կողմանկիցն եմ, անվերապահորեն հավատացել եմ իմ թեկնածուի
հաղթանակին, մասնակցել եմ բորոր ընտրական գործընթացներին,
հանրահավաքներին, երթերին, նախըտրական հանդիպումներին, պաշտպանել եմ իմ
նախըտրած թեկնածուին ընտրական տեղամասերում, հրապարակային միջոցառումների
ժամանակ.
- Ես, սույն թվականի փատրվար ամսին, քվեարկել եմ իմ նախընտրած
թեկնածուի օգտին, եւ վստահ եմ, որ ընտրությունների արդյունքը կեղծված է,
իսկ այդ օրը Հայաստանում մի խումբ անձինք, չհամակերպվելով Համաժողովրդական
շարժման ակնհայտ հաղթանակին, յուրացրել են պետական` այսինքն ժողովրդի
կամքով ձեւավորված իշխանությունը.
- Ես, հավատալով համաժողովրդական շարժման հաղթանակին, իմ գողացված քվեն
պաշտպանել եմ նաեւ ընտրություններին հաջորդող օրերին, իսկ մարտի մեկին
մեկն եմ եղել այն մյուսներից, որոնք “կազմակերպել են” ինքնաբուխ
հանրահավաք Ֆրանսիական դեսպանատան մոտ.
- Հայատարարում եմ, որ իմ գործողություններով հանդես եմ եկել որպես
“կազմակերպիչ” մարտի 1-ի ինքնաբուխ հանրահավաքի եւ ընդվզել եմ նույն օրը
առավոտյան իշխանությունների կողմից կատարած սադրիչ եւ անօրինական
գործողությունների դեմ.
- Հաղորդում եմ, որ բոլոր այն արարքները, որոնք կատարվել են վերոհիշյալ
քաղաքացիների կողմից, հավասարապես կատարվել են նաեւ իմ կողմից եւ եթե
,իրավապահներըե հայտնաբերել են հանցակազմ հիշյալ 11 քաղաքացիների
գործողություններում, այդ դեպքում պահանջում եմ կիրառել օրենքը
հավասարապես, եւ նույն արարքների համար մեղադրանք առաջադրել նաեւ ինձ:







Գրեք Ձեր մեկնաբանությունը