Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

՚A1+: ՄԻԱՑՈՒՄԸՙ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

5

՚A1+: ՄԻԱՑՈՒՄԸՙ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մադրիդյանՙ սկզբունքների, ազատագրված տարածքները հանձնելու մասին
իշխանությունների հայտարարությունները, ԼՂ հիմնախնդիր հնարավորինս
շուտափույթ լուծելուն ուղղված նրանց ջանքերը նորաստեղծ ՚Միացումՙ խմբի
անդամներին այսօր ստիպել էր հանդես գալ անդրանիկ հայտարարությամբ.
՚Հայաստանի անկախությունը եւ ազատագրված միացյալ Արցախն այլեւս անշրջելի
իրողություն է: Այսօր մենք, վերստին տեր կանգնելով հայոց հաղթանակող
ավանդին եւ ոգուն, վերահաստատում ենք` Հայոց ազատագրված տարածքի սրբազան
ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված շրջանները վերաբնակեցնելու եւ
երկրում Հայոց քաղաքակրթության անանցանելի արժեքների հիման վրա արդար,
սահմանադրական եւ ժողովրդավարական պետություն կերտելու մեր մշտնջենավոր
վճռականությունըՙ:

Հայտարարության հեղինակները գործող իշխանություններին հիշեցնում
են. ՚20 տարի առաջ հայության ընդհանրական գիտակցության զարթոնքի,
անդրդվելի կամքի եւ ազատարար ոգու կենսագործմամբ սկզբնավորվել է Հայոց
պետականության վերականգնման շրջանը, որը նշանավորվել է Հայաստանի
անկախության վերահաստատմամբ եւ նրա տարածքների մի մասի ազատագրմամբ:
Գերագույն զոհողությունների գնով ձեւավորվել է Հայաստանի ռազմաքաղաքական
անվտանգության ներկայիս համակարգը, որը Հայաստանի պաշտպանվածության,
անարգել տնտեսական զարգացման եւ բնակչության ֆիզիկական գոյության միակ
իրական երաշխիքն էՙ:

Նրանք վստահ են, որ տարածքային նվազագույն զիջումն իսկ
հանգեցնելու է հրադադարի բուն երաշխիքը հանդիսացող եւ Ադրբեջանի ագրեսիվ
նկրտումները զսպող ուժերի փխրուն փոխհավասարակռության խախտմանը, ներկայիս
ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը եւ,
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման
անխուսափելիությանը:

՚ՀՀ որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի
ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական
համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակները եւ տնտեսական ապօրինի
մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից:
Հայաստանի քաղաքական դաշտը պետք է որդեգրի սթափ եւ լրջմիտ կեցվածք`երկրի
տարածքային եւ ռազմական անվտանգության նկատմամբ ներքին եւ արտաքին
ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու եւ պատժելու ուղղությամբՙ,-
հայտարարում է ՚Միացումըՙ:

Հայտարարության հեղինակները նաեւ իշխանություններին հստակ քայլ են
առաջարկում` իրենց իսկ ստեղծած իրավիճակից դուրս գալու համար. ՚ՀՀ
իշխանությունը պետք է անհապաղ եւ ընդմիշտ հրաժարվի Հայաստանի գոյությունն
ու կենսական շահերը ապաշնորհ դիվանագիտությամբ վտանգելու 1991-2008 թթ.
անհեթեթ ավանդույթից: Հայաստանի ազատագրված տարածքը չհանձնելու ցանկացած
իշխանության հավաստիացումների ճշմարտացիությունն ուղիղ համեմատական է նրա
վարած վերաբնակեցման քաղաքականության արդյունավետությանըՙ:

՚Միացումՙ ազգային նախաձեռնության հիմնադիրներն են` Զարուհի
Փոստանջյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Յանիգոմշյանը,
Գրիզելդա Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Սեդա Մելիքյանը, Ալեքսանդր
Քանանյանը:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Mherի նկարը
Mher 9 շաբաթ 6 օր առաջ – Աջակցվել է 9 շաբաթ 1 օր առաջ a1plus.am
[Politics]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA