Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

ՀՅԴ-Ն ԲԱՔՈՒՆ ԱՐՅԱՆ ԾՈՎ Է ԴԱՐՁՆԵԼՈ՞Ւ // A1+

4

ՀՅԴ-Ն ԲԱՔՈՒՆ ԱՐՅԱՆ ԾՈՎ Է ԴԱՐՁՆԵԼՈ՞Ւ // A1+

ՀՅԴ-ն վստահ է, որ պատերազմի վերսկսման դեպքում հայերը ոչ միայն չեն
կորցնի ազատագրված տարածքները, այլեւ սահման ձեռք կբերեն իրենց
հյուսիսային հարեւանի հետ, ընդ որում՝ ոչ միայն ցամաքային, այլեւ ծովային:
Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ
անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:

՚

image

Եթե վաղը Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ոչ միայն խնդիր կունենա այդ 7
շրջանների հետ, այլեւ` խնդիր կունենա ընդհանրապես իր տարածքային
ամբողջականության, այնպիսի հարցերի հետ, որ երազում էլ չի տեսել: Միգուցե
նաեւ վաղը խնդիր ունենա նրա հետ, որ վաղը Հայաստանը վերջապես ցամաքային
սահման կունենա իր հյուսիսային հարեւանի հետ կամ ծովային սահման, եթե
պատերազմ սկսվի: Ինչքան էլ նրանք 10 անգամ բյուջեն կրկնապատկեն, նրանք
չկարողացան անցնել Հայաստանից, չկարողացան, հավատացեքՙ,-այսօր
լրագորղներին հավատացնում էր Հրայր Կարապետյանը:

Ի դեպ, նա ասաց, որ մեր բանակի մարտունակության մասին խոսում են ԱՊՀ-ում
բոլոր գեներալները, բայց մենք չենք խոսում դրա մասին միայն այն պատճառով,
որ ՚համեստ ենքՙ:

Հրայր Կարապետյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը ՚համեստ, պարկեշտ մարդ էՙ՝ ի
տարբերություն Ալիեւի, դրա համար էլ մեր մարտունակության եւ մեր
հնարավորությունների մասին չի խոսում, ռազմատենչ հայտարարություններ չի
անում:

Հրայր Կարապետյանը նաեւ նկատեց, որ Ադրբեջանի 10 անգամ ավել ռազմական
բյուջեն մեր բյուջեից ավելի չի. ՚Գիտեք, ասենք` բյուջե են գրում ջրագիծ
սարքելու, վերջում պարզվում է ջրագիծը սարքած չի, գումարը տվել են, լենտը
կտրում են, բայց ջուրը միացրել են ջրի մեքենայից: Ադրբեջանի բանակը
մոտավորապես էդ վիճակում է. կարելի է գրել 10 մլդ բյուջե, բայց էդ բյուջեն
յուրացնել: Ադրբեջանի բանակում այսօր բարոյահոգեբանական ծանր վիճակ է,
անկազմակերպ, անկարգապահ, դրա մասին բոլորը գիտենՙ,- ասում է Հրայր
Կարապետյանը:

Մեր բանակը մարտունակ է, ըստ նրա, եւ շատ ավելի մեծ խնդիրներ լուծելու
ընդունակ է, եւ եթե Ադրբեջանի նախագահը հոխորտում է, որեւէ հիմք չունի:
՚Նրանք պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսվեց մենք պատրաստ ենք մեծ
խնդիրներ լուծելՙ,- այսօրվա ասուլիսում այս միտքը պարբերաբար կրկնում էր
Հրայր Կարապետյանը, ում անհանգստացնում էր Հայաստանում տիրող պարտվողական,
խուճապային տրամադրությունները:

Եվ ըստ ամենայնի, ԱԺ փոխխոսնակն այսօր որոշել էր ցրել այդ
տրամադրությունները եւ բարձրացնել ազգի մարտական ոգին: Իսկ որքանո՞վ է
նպաստում ոգու մարտունակության բարձրացմանը իշխանությունների
վերաբերմունքը ազատամարտիկների հանդեպ, որոնք կամ մեկուսարաններում են,
կամ արտաքսման վտանգի տակ` ՚Ա1+ՙ-ի այս հարցին Հրայր Կարապետյանը
պատասխանեց, որ իհարկե չի նպաստում այդ իրողությունը, բայց նաեւ, ըստ
Կարապետյանի, չի նպաստում այն հանգամանքը, որ նախկին ազատամարտիկներն
այսօր հոդվածներ են հրապարակում, թե ամբողջ աշխարհը կոնսենսուսի է եկել
Ղարաբաղի հարցը ոչ հայանպաստ լուծելու խնդրում: Ըստ նրա, չի կարելի
այդպիսի խուճապային տրամադրություններ տարածել:

Ըստ նրա, Ղարաբաղի հարցում այդպիսի մարտվողական տրամադրություններ
տարածողը ընդդիմությունն է: Բայց երբ լրագրողները հիշեցրին, որ ԱԱԾ պետ
Գորիկ Հակոբյանը վերջերս արտերկրի մի լրատվամիջոցի տված հարցազրույցում
մտավախություն էր հայտնել, որ կարող է ցեղասպանությունը կրկնվել Հայաստանի
հանդեպ, Հրայր Կարապետյանը ասաց, որ իր համար անհասկանալի էր այդ
պաշտոնյայի նման հայտարարությունը: Իսկ արդյո՞ք Հրայր Կարապետյանը հիմք
ունի պնդելու, որ Ղարաբաղի հարցում իրավիճակը հայանպաստ է: Այս հարցին նա
պատասխանեց` քանի դեռ բանակցությունները շարունակվում են, ուրեմն խնդրի
խաղաղ լուծման հնարավորությունը սպառված չէ: Իսկ պատերազմ սկսողները
տուժում եւ պարտվում են, ինչպես ցույց տվեց վրաց-օսական հակամարտությունը:
Դա նաեւ շատ լավ հասկանում է Ադրբեջանը:

Կարապետյանը շեշտեց, որ Հայաստանի ոչ մի նախագահ չի կարող հաշվի չնստել
արցախահայության կամքի հետ: Նա նաեւ վստահ չէ, որ Ղարաբաղի հարցի լուծմանը
շատ մոտ ենք: ՚Ոչ ոք չի կարող պնդել, թե Ղարաբաղի հարցը վաղը չէ մյուս օրը
կլուծվիՙ,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ ավելացրեց, որ շատ անգամներ է այսպիսի
իրավիճակ եղել, բայց խնդիրը չի լուծվել:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

0

What remains to clarify is

Mherի նկարը

What remains to clarify is whether this is yet another example of modern ARFD's delusions and megalomanias, or just another publicity stunt.

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA