Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Հետք Daily » Հռչակագիր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին

4

Հետք Daily » Հռչակագիր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին

via today.Hetq.am - Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները այսօր ստորագրել են:

Հռչակագիրը ենթադրում է  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 
իրավաբանորեն պարտադրված միջազգային երաշխիքներ: «Նախագահները հանձնարարել
են աջակցել  Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը»,- ասվում է
Հռչակագրում:

Նախագահները  ընդգծել են  ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերի
կարեւորությունը: Նախագահները հաստատել են, որ խաղաղ կարգավորման
իրագործումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտադրված միջազգային
երաշխիքներով: Նախագահներ Մեդվեդեւը, Ալիեւը եւ Սարգսյանը պայմանավորվել
են շարունակել բարձր մակարդակով աշխատել հակամարտության կարգավորման
քաղաքական համաձայնեցման ուղղությամբ եւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին
ակտիվացնել քայլերը բանակցային գործընթացում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Իտառ-Տասս
լրատվական գործակալությանը ասել է, որ Հռչակագրի հիմնական արժեքը կայանում
է նրանում, որ այն 1994 թ.ին հակամարտող կողմերի միջեւ հաստատված
պայմանավորվածությունն է թղթի վրա: «Կարեւորն այն է, որ 1994-ից հետո չի
եղել նմանատիպ մի  փաստաթուղթ, որի տակ իրենց ստորագրությունները դնեին
հակամարտող երկու կողմերը»,- պարզաբանել է Մերզլյակովը: Նա Հռչակագիրը
համարում է «շատ կարեւոր փաստաթուղթ», որը կարող է տալ նոր լիցք
Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հետագա գործընթացին:

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA