Ա1+
[18:23] 27 Հունիսի, 2008
«ՀՀ իշխանությունները լկտիաբար ամեն ինչ արեցին, որ ԵԽԽՎ 1620 բանաձեւում «Ա1+»ի հարցն այնպես ձեւակերպվի, որ իրականում եթեր չտան»,- գտնում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Բոլոր դեպքերում նա գտնում է, որ ԵԽԽՎ 1620 եւ 1609 բանաձեւերը պետք է դիտարկել միասին. «Իրականում ՀՀ –ի նկատմամբ պահանջները չեն փոխվել, սակայն 1620 բանաձեւում որոշակի փոփոխություններն են նկատվում, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն»:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով զկուցողների հետ եւ մանրամասն ներկայացրել իրականությունը, համապատասխան փաստաթղթեր տրամադրել, որոնք տեղ չեն գտել ԵԽԽՎ 1620 բանաձեւում, ինչը պարոն Սաֆարյանին թույլ է տալիս հայտարարել. «Համազեկուցողների պահվածքը մեզ լուրջ մտորումների տեղիք է տալիս եւ անթույլատրելի է, որ նույն անձինք որեւիցե հարցում առնչվեն Հայաստանի վերաբերյալ զեկույցներին: Այս մարդիկ կարծես թե Հայաստան էին եկել ՀՀ իշխանությունների բոլոր արածները արդարացնելու համար, իբրեւ այլ երկրներում նույնպես հանդիպում են նման երեւույթների: Իմ կարծիքով, գործարք կա ՀՀ իշխպանությունների եւ ԵԽԽՎ համազեկուցողների միջեւ: Նրանք մեր իշխանություններին կարտ բլանշ են տվել, որոպեսզի վերջիններս չմիջամտեն Ադրբեջանի եւ այլ հարցերի վերաբերյալ զեկույցների ընդունմանը: Դա պարզապես հանցավոր գործարք է»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների, իր բառերով, հանցավոր գործունեությունից հատվածներ ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ Ջոն Պրեսկոտի կուսակցության դեմ քրեական գործ է հարուցված ընտրախախտումների համար:
Ի դեպ, քրեական գործ է հարուցված նաեւ ԵԱՀԿ դիտորդներից բելգիացի Ան Մարի Լիզի նկատմամբ: «Ընդհանրապես պետք է պարզել, թե ինչ դիտորդներ են գալիս Հայաստան, ինչու նրանք հանցավոր կեսագրություն ունեն: Այո, պետք է բարձրաձայն ասել, որ եվրոպական դիտորդները հանցավոր համաձայնության են եկել ՀՀ իշխանությունների հետ` ՀՀ-ի գործընթացների վերաբերյալ իրենց գնահատականները հայտնելիս»:
Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քերկան գործին` Զարուհի Փստանջյանը այսօր տեղեկացրեց, որ 10 զոհերից միայն 3-ի հարազատներին է դատախազությունը ճանաչել տուժողի իրավահաջորդներ.«Մարտի 1-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 200 մարդ, այդ թվում հրազենային վնասվածքներ: Ինչո±ւ նրանք տուժող չեն ճանաչվում: Այս ընթացքում այդ մարդկանց վերքերը լավանում, հետքերը վերանում են եւ ինչ փորձագետներ էլ լինեն` նրանց համար բացահայտելը գնալով դժվարանում է: ՀՀ իշխանություններին 6 ամիս ժամկետ տալը, նաեւ նպատակ է հետապնդում մարտի 1-ի դեպքերը լղոզել եւ գործը հնացնել»:

Վերջին Մեկնաբանությունները
5 ժամ 56 րոպե առաջ
6 ժամ 27 րոպե առաջ
2 շաբաթ 6 օր առաջ
4 շաբաթ 1 օր առաջ
6 շաբաթ 1 օր առաջ
6 շաբաթ 2 օր առաջ
8 շաբաթ 6 օր առաջ
11 շաբաթ 2 օր առաջ
11 շաբաթ 2 օր առաջ
11 շաբաթ 2 օր առաջ